Ճապոնացի մի տղամարդ հրկիզել Է իրեն ի նշան երկրի զինված ուժերի գործունեության սահմանափակումների վերացման դեմ բողոքի: Միջադեպն, ինչպես հաղորդել Է NHK ազգային հանրային հեռուստատեսությունը, տեղի Է ունեցել նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան Տոկիոյի հենց կենտրոնում՝ Հիբիյա զբոսայգում, որը հարում Է կառավարական շենքերի թաղամ ասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինքնասպանի մոտ գտել են տեսագրություն եւ նամակներ, որոնք մերկացնում են իշխանությունների քաղաքականությունը ռազմական ոլորտում: Դրանք հասցեագրված են եղել վարչապետ Սինձո Աբեին եւ խորհրդարանի երկու պալատների ղեկավարներին:
Տղամարդուն շտապ հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկները կարողացել են սոսկ արձանագրել նրա մահը:
Վարչապետ Աբեի կառավարությունը հուլիսին վերացրել Է զինված ուժերի գործունեության՝ նախկին շատ սահմանափակումներ, ներառյալ արտասահմանում դրանց հնարավոր օգտագործման ոլորտի ընդլայնումը: Դա բողոքներ Է հարուցել երկրում, Տոկիոյում իշխանությունների այս քաղաքականության դատապարտմամբ պարբերաբար տեղի են ունենում ցույցեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: