Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ» Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Ալիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով


2000 թվականից ոլորտը հայտարարվեց գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ գումար հատկացվեց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն երկար տարիներ է՝ իշխանությունները տնտեսական հաջողություններից ու առաջընթացից խոսելիս նշում են, որ IT ոլորտն այն միակն է, որի շուրջ պետք է կառուցվեն երկրի տնտեսական բուրգի մնացած բոլոր նիստերը: Այն, որ ողջ աշխարհն այս ուղղությամբ իսկապես մեծ քայլերով առաջ է գնում՝ գաղտնիք չէ: Որ հայ ծրագրավորողներն էլ արդեն հասցրել են ոլորտի աշխարհի քարտեզի վրա Հայաստանի տեղը նշագրել, դա էլ գիտեն բոլորը: Մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ հասարակությունն արագ տեմպերով վիրտուալանում է: Եվ դա էլ վաղուց նորություն չէ: Այսինքն, աշխարհից հետ չմնալու համար, ուզած թե չուզած, բոլորը օր օրի զբաղվում են իրենց գիտելիքները կա՛մ թարմացնելով, կա՛մ լրացնելով:

Բայց արդյո՞ք այս ամենը բավարար է ասելու, որ այս ոլորտը Հայաստանում արագ տեմպերով զարգանում է, և եթե ոչ այսօր, ուրեմն՝ վաղն իսկապես IT–ն կփոխի ոչ միայն բոլորիս կյանքն ու սոցիալական կարգավիճակը, այլև երկրի քայքայված տնտեսությունը: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի լրագրողի զրույցը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ:

Ոլորտը կարող է հանգիստ շունչ քաշել

– Պարոն Վարդանյան, տարիներ շարունակ իշխանությունները երկրի տնտեսության ապագայի ու թռիչքաձև աճի մասին խոսելիս առաջին հերթին հիշատակում են բարձր տեխնոլոգիաները: Արդյո՞ք IT ոլորտն իրականում կարող է դառնալ երկրի տնտեսության զարգացման առանցքային ուղղությունը, թե՞ այնուամենայնիվ կշարունակի մնալ որպես բարի ցանկություն:

–Ամեն ինչ պայմանավորված է ծավալներով և այն հանգամանքով, թե ոլորտի հանդեպ իրականում ինչպիսի՞ գործնական տրամադրվածություն ունեն իշխանությունները: Այսօրվա դրությամբ ոլորտի պատասխանատուն՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Հակոբ Արշակյանը, մեր կոլեգան է և շատ լավ գիտի մեր խնդիրները: Եվ ես կարծում եմ, որ առաջընթաց ենք ունենալու: Բացի այդ, մեր կազմակերպությունը վերջերս դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ինովացիոն և բարձր տեխնոլոգիաների ուղղությունները, որոնք տարբեր նախարարությունների միջև են բաշխված, կենտրոնացվեն և ստեղծվի բարձր տեխնոլոգիաների և ինովացիաների նախարարություն, և ոլորտի խնդիրները ցրված չլինեն նախարարությունների մեջ ու «վերմակն իր վրա քաշելու» միջգերատեսչական քաշքշուկների պատճառով ոլորտը չհայտնվի զոհի կարգավիճակում: Հուսով եմ, որ մեր հորդորը տեղ կհասնի:

-Ո՞րն է այսօրվա հրատապ խնդիրը, որը թույլ չի տալիս ավելի արագ զարգանալ:

–Առաջին խնդիրը կրթությունն է, և այդ ուղղությամբ մենք արդեն սկսել ենք լուրջ ծրագիր իրականացնել: Արդյունքներն արդեն տեսանելի են, քանի որ մենք առաջարկել էինք ոչ թե տեսական մի բան, այլ նախկինում փորձարկված: Դա «Արմաթ» լաբորատորիաներն են, որոնց թիվն արդեն 230–ին մոտ է, իսկ մինչև տարվա վերջ կհասնի 250–ի: Մեր խնդրանք–պահանջն այն է, որ «Արմաթ»–ներ ունենան բոլոր դպրոցները, քանի որ անգամ ամենափոքր դպրոցում, որտեղ ընդամենը 28 աշակերտ կա, լաբորատորիայի պարապմունքներին մասնակցում են 18– ը: Սա կադրերի այն նախնական դարբնոցն է, որտեղ եթե երեխան 3–4 տարի հաճախի, ապա 14–15 տարեկանում կարող է ռեալ գործ անել և գումար վաստակել: Մեր լաբորատորիաների մեծ մասը գտնվում է շրջաններում, և գյուղում ապրող ու ռեալ գումար վաստակող երեխան կարող է վաղը–մյուս օրը ապագա տեղական մեծահարուստ դառնալ: Բացի այդ, նույն այդ երեխան բանակ կգնա լուրջ գիտելիքներով և այնտեղ կկարողանա լուրջ ներդրում ունենալ տարբեր ուղղություններով, սկսած անօդաչուների սպասարկումից մինչև տեխնոլոգիական ցանկացած ուղղություն: Ուզում եմ նաև նշել, որ նման գիտելիք ունեցող երեխաները դպրոցն ավարտում են որպես պատրաստի կադրեր և նույնիսկ համալսարան գնալու կարիք չեն ունենում: Այսինքն, որպես սկսնակ կարող են նաև իրենց գիտելիքներն օգտագործելով աշխատանք գտնել: 

Հաջորդը կրկին շատ զիլ նախագիծ է, որն արդեն երրորդ տարին է փորձարկվում: Կրթական հաստատությունները և աշխատավայրերը, գտնվելով նույն վայրում, դպրոցում, աշակերտներին իրենց գիտելիքները պրակտիկ աշխատանքում օգտագործելու հնարավորություն են տալիս: Եվ այդ՝ սովորել–աշխատել համատեղումն օգնում է գիտելիքն օգտագործել և արդյունքը գնահատել: Մեր նպատակն է, որ այս նախագիծն էլ «Արմաթ»–ի նման շուտով տարածվի, բայց տարածման համար անհրաժեշտ կլինի մարզերում էլ գրասենյակներ բացել: Այս նախագիծը Երևանում արդեն փորձարկել ենք, հիմա սկսելու ենք Գյումրիում, Վանաձորում և Գորիսում փորձարկել: 

Կարող ենք նաև գործազրկության հարց լուծել

-IT ոլորտի բոլոր նախագծերը միայն դպրոցահասակների համար են, բայց կա տարիքային մի խումբ՝ մոտ 30–40 և ավելի տարեկանների, ովքեր ավարտելով բուհը, համալրել են գործազուրկների բանակը: Չի բացառվում, որ նրանցից շատերը նույնպես ցանկություն ունեն իրենց ուժերն այդ ասպարեզում փորձել՝ աշխատանք գտնելու կամ, ինչու ոչ, նույնիսկ սեփական գործը հիմնելու ակնկալիքով: Այդ տարիքային խմբի համար ունե՞ք ծրագիր կամ նախագիծ:

–Եթե պետական մարմինները ցանկանան, կարող են «Արմաթ» լաբորատորիաներն օգտագործել՝ այն դարձնելով համայնքային վերապատրաստման կենտրոն: Եվ մարդիկ, ովքեր վերապատրաստվելու ցանկություն ունեն, կարող են նաև պահանջարկ ունենալ աշխատաշուկայում: Ոլորտը նախորդ տարիներին դժվար էր զարգանում, քանի որ մեր հիմնական պատվիրատուներն արտերկրի ընկերություններն են եղել: Դրան զուգահեռ, քանի որ գումարը դրսից է եկել, մեզ միշտ ստիպել են, որ էլեկտրոնային լուծումները հիմնականում դրսից գնեն: Այսինքն, այնպես են արել, որ իրենց ընկերությունները հաղթեն: Բայց հիմա այդ արատավոր պրակտիկային պետք է վերջ տալ, և հայկական ընկերությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն համակարգերի ստեղծման գործում: IT ոլորտում, սակայն, այլ խնդիրներ էլ կան՝ մասնավորապես հարկային ոլորտի հետ կապված: Մենք սահմանային գոտում գործող IT–ի եկամտահարկից ոչ մի կոպեկ չենք ստանում: Եվ եթե սահմանային գոտում եկամտահարկն իջեցվի 5%, ապա ունենալով նաև մեր սաների բազան, ապա բավականին արդյունավետ պայման կստեղծվի սահմանային գոտում որևէ փորձառու մասնագետի միջոցով նոր ընկերություններ ստեղծելու և զարգացնելու համար: 

Ավելի շահեկան, քան հանքարդյունաբերությունը

– Բայց տպավորությունն այնպիսին է, որ ոլորտը մի կողմ է գնում, մնացածը՝ մեկ այլ կողմ, և նրանց ճանապարհները այդպես էլ չեն հատվում: Այսինքն, մարդիկ մի տեսակ վախով, սարսափով են մոտենում ոլորտին՝ համարելով, որ իրենք այդտեղ անելիք չունեն: Ի՞նչ եք կարծում, դրա պատճառն արդյոք մասնագիտությունից եկող՝ «պարփակված» լինե՞լն է, թե՞ այլ պատճառներ էլ կան:

–Մենք մամուլում այնքան նյութ ենք հրապարակում, որ եթե մարդիկ այդ ամենի մասին չգիտեն, ապա իրենք իրենց մեջ պետք է մեղքը փնտրեն: Այսինքն, դա նշանակում է, որ այն իրեն չի հետաքրքրում: Օրինակ՝ մենք Թալինից 14–15 տարեկան երեխաներ ունենք, ովքեր հաղթել են հայկական մրցույթում, մասնակցել են Հարավ–արևելյան մրցույթում և հիմա պատրաստվում են մեկնել Միացյալ Նահանգներ և ներդրումներ բերել: Եվ այդ ընկերության հիմնադիրներից մեկը 14 տարեկան է, մյուսը՝ 15: Այսօր նրանք արդեն պատրաստ են աշխատել և արդեն սեփական պրոդուկտն ունեն: Նման դեպքերը շատ են, պարզապես հարկավոր է հետաքրքրվել: Ի դեպ, ներկայում IT ոլորտում ավելի շատ աշխատող կա, քան հանքարդյունաբերությունում, միջին աշխատավարձն էլ հանքարդյունաբերությունից 3 – 4 անգամ ավելի է:

–Ստացվում է, որ այս ոլորտը Հայաստանում կարող է բազմաթիվ խնդիրներ լուծել: Եթե այդպես է, ինչո՞ւ այն ավելի վաղ ժամանակներից նման տեմպերով չէր զարգանում: Ի՞նչն էր խանգարում անցած 15 տարիների ընթացքում այս քայլերն անելու և գործազուրկների թիվը զգալիորեն կրճատելու համար:

 IT ոլորտի զարգացման մասին իրենց ծրագրերում գրել են դեռևս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տարիներից սկսած, բայց Հովիկ Աբրահամյանը միակ մարդն է եղել, ում հետ պայմանավորվեցինք «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների աշխատավարձերի գումարը ֆինանսավորել, և նա դա իրականացրեց: Այսինքն, եթե հետ նայենք, 2000 թվականից՝ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակվանից է ոլորտը հայտարարվել որպես գերակա ճյուղ, բայց միայն Հովիկ Աբրահամյանի ժամանակ էր, որ նման մեծամասշտաբ ծրագիր իրականացնելու համար գումար հատկացվեց: ԿԳ նախարարը որոշում կայացրեց, որ ծրագիրը շարունակվի, ուսուցիչների ֆինանսավորման հատկացումներն արդեն եղել են: Հիմա մենք սպասում ենք հաջորդ որոշմանը, որպեսզի կարողանանք բոլոր դպրոցներում էլ «Արմաթ» լաբորատորիաներ տեղադրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա Սողոմոնյան