Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


Մի շարք հարցեր հստակեցման կարիք ունեն. քաղաքագետը ներկայացնում է ակնկալիքները Փաշինյան-Պուտին հանդիպումից

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա կարևորում է այն համատեքստում, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում առկա են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն քննարկման և հստակեցման: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ այցը կարևորվում է նաև սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի՝ Սոչի կատարած այցելության համատեքստում: «Ռուս-ադրբեջանական հարաբերություններում, թերևս, տեսանելի է որոշակի դինամիկա, և այս համատեքստում բավականին կարևոր է նաև վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա որոշակի հավասարակշռության վերականգման նպատակով»,- ասաց քաղաքագետը:

Նա հայ-ռուսական օրակարգի կարևոր հարցերից է համարում նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը: Նրա գնահատմամբ՝ այս հարցը պետք է քննարկումների առարկա դառնա: «Խնդիրը բավականին կարևոր է թե ՀԱՊԿ-ի, թե Հայաստանի համար, որը նախագահում է այդ կառույցում: Հատկանշական է այն հանգամանքը, որ վերջին շրջանում շահարկումների առարկա էր դարձել այն հարցը, որ Ադրբեջանը հնարավոր է դառնա ՀԱՊԿ-ի անդամ, սակայն, ինչպես տեսանք Սոչիում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման շրջանակներում ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ որևէ հայտարարություն չեղավ: Ըստ էության, սա հաստատում է այն հանգամանքը, որ դա տեղեկատվական խայծ էր, որը տարածվեց ադրբեջանցի պատգամավորների կողմից, իսկ հետո ադրբեջանական տարբեր քարոզչական շրջանակներ դա շահարկումների առարկա դարձրին: Սակայն դա իրականությանը չի համապատասխանում, և Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից հստակեցվեց իրողությունը, երբ հայտարարվեց, որ Ադրբեջանը չի համապատասխանում ՀԱՊԿ անդամի և դիտորդի համար նախատեսված չափորոշիչներին: Ակնհայտ է, որ Հայաստանը նաև վետո կկիրառի նման հնարավորության դեպքում»,- մանրամասնեց Նարեկ Մինասյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Սոչիում ՌԴ նախագահի հետ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահը կրկին հիշեցրեց ՌԴ-ից 5 միլիարդ դոլարի զենք գնելու մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ հատկանշական էր այն հանգամանքը, որ հանդիպման ընթացքում երկու կողմն էլ բավականին շահագրգռված էին ցույց տալ այն հաջողության պատմությունը, որ ունեն երկկողմ հարաբերություններում: «Ամրագրվում էին տարբեր ոլորտներում առկա ձեռքբերումները, թե ինչ հաջողություններ է ունեցել ռուսական բիզնեսն Ադրբեջանում, Ադրբեջանի հետ հարաբերությունները որքան են ամրապնդվել: Ադրբեջանն էլ իր հերթին ցանկանում է ընդգծել իր կարևորությունը որպես ռուսական զենքի գնորդ: Եվ շրջանառվեց այն թեզը, որ Ադրբեջանն այս տարիներին Ռուսաստանից գնել է 5 միլիարդ դոլարի զենք: Հատկանշական է այն հանգամանքը, որ այս հայտարարությունը տարբեր կայքերում շրջանառության մեջ դրվեց որպես նոր գործարքի մասին հայտարարություն, սակայն իրականում այդ հայտարարության մեջ նոր գործարքի մասին ոչինչ չկար, ընդամենը ասվել է, որ երկկողմ ռազմական գործարքների ծավալները հասել են ընդհուպ մինչև 5 միլիարդ դոլարի: Խոսքը տարբեր տարիների ընթացքում իրականացված գործարքների մասին է, որի ընթացքում փուլ առ փուլ Ադրբեջանին ռազմական տեխնիկա է մատակարարվել, ինչն անարձագանք չի մնացել հայկական կողմից: Սակայն այս պահին որևէ նոր շոշափելի պայմանագրի մասին գոնե հրապարակային մակարդակում հայտնի չէ: Չեմ բացառում, որ լինեն կուլիսային բանակցություններ, ինչը ժամանակի ընթացքում հայտնի կդառնա»,- մանրամասնեց Մինասյանը:

Նա անդրադարձավ նաև Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, որը նրա նախորդ հայտարարության համեմատ ավելի մեղմ էր: Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը պայմանավորված է Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցով: Այսինքն, այս հայտարարությունը Փաշինյանի այցին ընդառաջ որոշակի կառուցողական ֆոնի ձևավորման խնդիր է հետապնդում: Բնականաբար, տվյալ համատեքստում կարևոր է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի օգտագործած ձևակերպումներն այն մասին, որ իրենց հետաքրքիր է լսել հայկական կողմի մոտեցումներն առաջիկա զարգացումների մասին: Այսինքն, ըստ էության, կա մոտեցումների որոշակի հստակեցման և մի շարք հարցերի հետ կապված անորոշության և մտահոգությունների փարատման խնդիր: Որպես դաշնակիցներ՝ Փաշինյանը և Պուտինը, բնականաբար, ունեն անկեղծ խոսակցության կարիք տարբեր զգայուն հարցերի շուրջ: Եվ միայն դրա արդյունքում հնարավոր է գալ որոշակի հայտարարի, օրակարգի, գերակայությունների հստակեցման, ինչը հնարավորություն կտա խորացնել հայ-ռուսական հարաբերությունները»,- ընդգծեց քաղաքագետը:

Նարեկ Մինասյանը հավելեց՝ գաղտնիք չէ և տարբեր մակարդակներում հնչել են հայտարարություններ այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած զարգացումներից հետո ռուսական կողմի մոտ դեռևս չկա Հայաստանում տեղի ունեցող գործընթացների լիարժեք ընկալում: Այժմ հասունացել է այն պահը, երբ երկու կողմերը պետք է հստակեցնեն օրակարգը»,- մանրամասնեց քաղաքագետը:

Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման հիմնական նպատակը  քաղաքագետը համարում է անկեղծ երկխոսության հաստատումը: «Այցն աշխատանքային է, հետևաբար ակնկալել ինչ-որ տնտեսական և այլ բնույթի պայմանագրերի կնքում, պետք չէ: Աշխատանքային այցերի հիմնական նպատակը թիրախային հարցերի քննարկումն է, թիրախային խնդիրների բարձրաձայնումը: Կարծում եմ, որ այս այցի ընթացքում հայկական կողմը իր մոտ առկա մտահոգությունները կբարձրաձայնի, նույնը կանի նաև ռուսական կողմը, ինչը հնարավոր է անել երկխոսության միջոցով ընդհանուր հայտարարի գալու եղանակով»,- եզրափակեց Մինասյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը