Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Երևանում քննարկվել են երեխայի խնամքի համակարգի բարեփոխումները

Երևանում այսօր մեկնարկեց «Հանուն ընտանիքների միասնության» խորագրով երկօրյա միջազգային համաժողով, որին մասնակցում են ավելի քան 120 մասնագետներ և ոլորտի գործիչներ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի կառավարություններից, ՄԱԿ-ի գործակալություններից, հասարակական և միջազգային կազմակերպություններից և Հայ առաքելական եկեղեցուց: Համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
 
Ինչպես տեղեկացրին  ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման բաժնից, համաժողովը, որը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Բուլղարիայի կառավարության աջակցությամբ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում երեխաների խնամքի համակարգի բարեփոխմանը: Երկու օրերի ընթացքում այն ծառայելու է որպես տարածաշրջանի այլ երկրների հետ փորձի ու քաղած դասերի փոխանակման հարթակ:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 140 երկրներից հավաքագրված տվյալները փաստում են, որ աշխարհում Կենտրոնական Եվրոպան և Կենտրոնական Ասիան երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանն է, որտեղ յուրաքանչյուր 100,000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը հնգակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը՝ 100,000-ից 120-ը:
 
«Մեր երկրում երեխաներին ուղղված պետական քաղաքականության յուրաքանչյուր փաստաթղթի, յուրաքանչյուր միջոցառման հիմքում պետք է լինեն երեխաների կարիքների ճիշտ գնահատումն ու նրա լավագույն շահը»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը: «Երեխաների պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը ամենակարևոր ներդրումն են, որ պետք է անենք մենք՝ բոլորս, մեր պետության երկարաժամկետ հաջողության և կայուն զարգացման ճանապարհին»:
 
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան Անահիտ Վարդանյանը, ով պատմեց մանկատանը բնակվելու իր անձնական պատմությունը և 16-ամյա Կարոլինա Ռազումովսկայան, ով երկու տարի է, ինչ բնակվում է խնամատար ընտանիքում:
 
«Հաստատություններում երկարաժամկետ խնամքը որևէ երեխայի դեպքում չպետք է դիտարկվի որպես ընտանիքահեն խնամքի այլընտրանք: Վաղուց հայտնի է, որ շուրջօրյա խնամքը հաստատությունում բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա՝ խոչընդոտելով նրանց զարգացումը և սահմանափակելով կյանքում ավելիին հասնելու հնարավորությունները: Սա երեխայի իրավունքի խնդիր է»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում պահվող երեխաների թիվը մեծ չէ, փոփոխությունները հնարավոր են, իսկ նպատակի իրականացումն էլ՝ մեր ձեռքերում: Մենք կարող ենք անել դա»:
 
2001 թվականից ի վեր ՀՀ կառավարությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային ու տեղական կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացնում է բարեփոխումներ՝ ուղղված երեխաների խնամքի ու պաշտպանության համակարգի ստեղծմանն ու ամրապնդմանը: Արդյունքում՝ կտրուկ նվազել է խնամքի գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների թիվը՝ 12,700 երեխայից 2017 թվականին հասնելով 2836-ի:
 
Չնայած այս ձեռքբերումներին, համաձայն պաշտոնական տվյալների, հայաստանյան հաստատություններում մշտապես բնակվող երեխաների 80-90 տոկոսն ունի առնվազն մեկ ծնող և այնտեղ է հայտնվել հաշմանդամության կամ աղքատության և այլ խոցելիությունների հետևանքով, որոնք դժվարացնում են երեխայի խնամքը ընտանիքում։

Բուլղարիայի կառավարությունը ևս իր բազմապրոֆիլ ներդրմամբ նպաստում է ՀՀ-ում այս ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:
 
«Նյու Յորքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր խորհրդի կողմից վերջերս ընդունված համագործակցության ծրագրում Բուլղարիան ճանաչվեց որպես տարածաշրջանային առաջնորդ՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից համայնքահեն և ընտանիքահեն խնամքի անցում կատարելու գործում: Ինչպես Հայաստանում, Բուլղարիայում ևս շուրջօրյա խնամքի հաստատությունները ժառանգություն էին Բուլղարիայի սոցիալիստական անցյալից: Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի կարողանանք լուծել այս բարեփոխումների գործընթացի բարդ բնույթը, և մինչ այսօր մենք ջանք չենք խնայում է՛լ ավելի ամրապնդելու և կայուն դարձնելու համակարգային բոլոր փոփոխությունները, որ տեղի ունեցան երեխայի խնամքի և պաշտպանության ոլորտում»,- նշեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպան տիկին Մարիա Պավլովա Ցոցորկովան:
 
Համաժողովի մասնակիցները միակարծիք են, որ հետագա աշխատանքները պետք է ուղղվեն կանխարգելելու ընտանիքի բաժանումը՝ ռիսկի խմբում գտնվող ընտանիքներին բարելավված աջակցություն տրամադրելու միջոցով: Այս նպատակով կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը աշխատանքների համակարգման և արդյունքների մասին հաշվետու լինելու շուրջ:

«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունը