Երևան, 14.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Ալիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս


Ինչպես ճիշտ լուսաբանել. ՊՆ-ն լույս է ընծայել ռազմական լրագրության ուսումնամեթոդական ձեռնարկ

Հասարակություն

Ռազմական ոլորտը լուսաբանող լրագրողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տարիներ տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո հրապարակեց «Ռազմական լրագրություն» վերնագրով ուսումնամեթոդական ձեռնարկ։ Այնտեղ տեղ են գտել գործնական հակիրճ մտքեր եւ բացատրություններ այն մասին, թե մարտական գործողությունների ժամանակ աշխատող լրագրողը ինչպես պետք է լուսաբանի անվտանգության թեմաները, ինչպես աշխատի զինված ուժերի լրատվության եւ բանակի ներքին կյանքին առնչվող թեմաների հետ։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ ձեռնարկում զետեղված նյութերը բազմիցս անցել են լրագրողական հանրույթի քննությունը, ուսումնասիրվել եւ համեմատվել են համաշխարհային փորձի հետ։ Ռազմական լրագրության կանոնների պահպանումն ու նոր մարտահրավերներին տիրապետելը առարկայական նշանակություն ունեն Հայաստանի համար, նկատում է Ա. Հովհաննիսյանը։ Նրա տեղեկացմամբ՝ անցնող տարիների ընթացքում կազմակերպել են ռազմական լրագրության տարբեր դասընթացներ, եւ մայր բուհի ժուռնալիստիկայի ֆակուլտետում ռազմական լրագրության առարկան դարձրել են հիմնական առարկա. «Այս ամենը չէր կարող իր պտուղները չտալ։ Ակնհայտ է, որ հայկական լրագրությունը ռազմական թեմաների լուսաբանման առումով այսօր ավելի գրագետ ու պատրաստված է։ Դա ցույց տվեց նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմը։ Սակայն նույն պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք որոշակի թերություններ, որոնք հարկավոր է վերացնել՝ շարունակելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները։ Այդ աշխատանքներն ավելի համակարգելու, մասնագիտական մակարդակը բաձրացնելու, ինչպես նաեւ անվտանգությունն ապահովելու նպատակով պատրաստել ենք ռազմական լրագրության այս ուղեցույց-ձեռնարկը, որը կարող է դառնալ լրագրողի սեղանի գիրքը եւ ուսումնական գրականություն՝ դասընթացների համար»։ Ա. 

Հովհաննիսյանը միաժամանակ ընդգծեց, որ ձեռնարկն իդեալական եւ վերջնական արտադրանք չէ, ինչը ենթադրում է, որ մշտական թարմացումներ եւ լրացումներ են կատարվելու։ «Համաշխարհային լրատվադաշտը ունի մի գլոբալ խնդիր. դա մասնագիտացված լրագրության բացակայությունն է։ Ժամանակակից լրագրողը լուսաբանում է սպորտից մինչեւ տիեզերք, այդ թվում նաեւ զինված ուժեր։ Սա նորմալ չէ, քանի որ անհնար է միաժամանակ լուսաբանել տարբեր ոլորտներ բարձր որակով։ Մեր նպատակն էր լրագրողներին տալ այնպիսի արտադրանք, որից կկարողանան ոչ միայն օգտակար նյութեր ստանալ, այլեւ նպաստել զինված ուժերի մարտական գործողությունների պատշաճ մակարդակով լուսաբանմանը»,–հույս հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը։

Լրագրողների մեծ մասը կարող է անել չգիտակցված եւ շատ հաճախ նաեւ գիտակցված սխալներ։ Անզգույշ կատարված սխալները հիմնականում վերաբերում են տերմիններին եւ զինվորական բառապաշարին, ինչը, ըստ Ա. Հովհաննիսյանի, ընթերցողների մեջ առաջացնում է նյութի հանդեպ անվստահություն. «Այս հանգամանքները նկատի ունենալով մենք հասկացանք, որ լրագրողական հանրությունից, իհարկե իրենց համաձայնությամբ, պետք է ընտրենք նրանց, ովքեր ուզում են աշխատել անվտանգության թեմաների հետ։ Սեմինարների ժամանակ լրագրողը մտնում է բանակ եւ ներսից է տեսնում զինվորական կյանքը։ Այսինքն՝ ճանաչում է այն, ինչը պիտի լուսաբանի։ Ամենամյա դասընթացներից հետո կազմվեց մի «սերուցք», որը տվեց որակ, որը մենք տեսանք մասնավորապես ապրիլյան պատերազմի օրերին»։ Գիտակցված սխալների մասին խոսելիս Հովհաննիսյանը շեշտեց հատկապես այն լրագրողական նյութերի օրինակները, որոնցում մանրամասնորեն խոսվում է մահերի, վնասվածքների, կյանքին սպառնացող դեպքերի մասին։ Նրա դիտարկմամբ, այս երեւույթների հետ պետք է վարվել շատ զգույշ, փորձել անպայման պատկան մարմիններից ստանալ ճշտումներ, հստակեցումներ, որպեսզի նյութը լինի երկկողմանի եւ համապատասխանի իրականությանը։ «Օրինակ՝ զոհ ունեցող ընտանիքը տեւական ժամանակ այնպիսի հոգեվիճակում է, որ ատելությամբ է լցվում ողջ աշխարհի նկատմամբ, եւ նրանցից ռացիոնալ պատասխան լսելը դեպքի մասին անհնար է։ Սակայն որոշ լրատվականներ ունեն հստակ որդեգրած քաղաքականություն։ Զոհերի կամ զինված ուժերում տեղի ունեցած տարաբնույթ իրավիճակների պարագայում գնալ «թարմ հետքով» եւ էմոցիայի ազդեցությամբ նյութ գրել. ոչ միայն սխալ է, այլեւ արդարացի չէ։ Լրագրողներ կան, որ այսպես են աշխատում գրեթե միշտ, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի դրա հանդեպ նույնիսկ մասնագիտական հանրությունը»,–ասաց Ա. Հովհաննիսյանը։

Ձեռնարկում տեղ գտած նյութերն առաջիկայում հասանելի կլինեն նաեւ էլեկտրոնային հարթակներում։

Լիանա Սարգսյան

«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankԱլիևն ասել է՝ ՀՀ-ի «ռևանշիստական ուժերի» վերջը պետք է տրվի, ՔՊ-ին ասել է՝ հարցը լուծե՛ք. Շարմազանով Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան