Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ» Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Ի՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»


Ինչպիսի առաջին տպավորություն են թողնում կենդանակերպի նշանները հանդիպման ժամանակ

Մարդկանց առաջին անգամ հանդիպելիս մենք արդեն որոշակի տպավորություն ենք կազմում նրանց մասին։ Առաջին տպավորությունը, որպես կանոն, ստեղծվում է ենթագիտակցական մակարդակում, ու մենք անգամ չենք էլ նկատում, որ առաջին մի քանի վայրկյանի ընթացքում արդեն որոշում ենք՝ սիրո՞ւմ ենք այդ մարդուն, թե՞ ոչ, նա կդառնա՞ Ձեր ընկերը, թե՞ ոչ։ Ինչպե՞ս է ձևավորվում առաջին տպավորությունը։ Արդյոք կենդանակերպի նշանը դեր խաղո՞ւմ է այս հարցում։ Աստղագուշակները հավատում են, որ կան վարքագծի տեսակներ, որ ազդում են կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի վրա։ Ահա երեք բառ, որ բնորոշում են մարդկանց առաջին տպավորությունը Ձեր մասին՝ ըստ Ձեր կենդանակերպի նշանի։

Խոյ. կենսախինդ, ինքնավստահ, իմպուլսիվ

Խոյ կինն աշխույժ է՝ լի էներգիայով։ Մարդիկ անմիջապես նկատում են նրան, երբ նա քայլում է փողոցով. նա կարծես արևի շողեր արձակի։ Նա գիտի՝ ինչ է ուզում և երբ է ուզում, բայց ժամանակ առ ժամանակ այս կինը կարող է չափազանց ինքնավստահ ու նույնիսկ մի փոքր ագրեսիվ լինել։ Նա չի սիրում մարդկանց, ովքեր փորձում են կառավարել նրան, ու կարող է պայթյունավտանգ լինել, երբ որևէ մեկը նրան ասում է ինչ անել։

Ցուլ. ինքնաբավ, հավատարիմ, ծույլ

 

Ցուլ կանայք հավասարակշռված ու իսկապես հուսալի մարդիկ են։ Նրանք ամենահավատարիմ ու հոգատար ընկերներն են։ Մինչ Ցուլ կինը շատ նուրբ ու հոգատար կերպար է, նա նաև կարևորում է իր ազատությունը։ Ցուլ կանայք երբեմն ալարկոտ են թվում, քանի որ չեն սիրում գործել, եթե 100% վստահ չեն հաջողության մեջ։ Սա նաև նշանակում է, որ նրանք սիրում են ամեն բան ծրագրել ու լավ տակնուվրա անել բոլոր մանրամասները։

Երկվորյակ. խենթ, խելացի, անկանխատեսելի

Կարո՞ղ է կինը լինել շատ խելացի, բայց, միևնույն ժամանակ, խենթ ու խելառ։ Կարող է, եթե նա Երկվորյակ է։ Երկվորյակ կինն իսկապես խելացի է ու կարող է խոսել տարբեր թեմաներից՝ ցույց տալով իր ինտելեկտուալ ուժը։ Նա ատում է ձանձրույթը, այդ պատճառով էլ անդադար նոր բաներ է սովորում։ Երկվորյակ կինն այս պահին կարող է լրիվ լուրջ լինել, իսկ հաջորդին՝ լրիվ խենթ, ինչը նրան շրջապատող մարդկանց համար երբեմն դժվար է։ Բայց սա նաև նրան այդքան առեղծվածային ու գրավիչ է դարձնում։

Խեցգետին. մեղմ, զգայուն, հոգատար

Խեցգետինն ուշադրության, ինտուիցիայի ու զգացմունքայնության մարմնավորում է։ Խեցգետին կինը սիրում է բնությունն ու հոգ է տանում իր շուրջը գտնվող բոլորի մասին։ Նա հազվադեպ է շարժվում տրամաբանությամբ՝ լսելով միայն զգացմունքներին, որը սովորաբար հենց լավագույն ընտրությունն էլ լինում է։ Նրանք կարող են սառը երևալ, բայց ներքուստ Խեցգետին կանայք շատ էմոցիոնալ են ու ամեն բան սրտին մոտ են ընդունում։

Առյուծ. կրքոտ, ճիշտն ասող, էգոիստ

Առյուծը կենդանակերպի թագուհին է։ Առյուծ կինը խարիզմատիկ է, անվախ ու սիրում է լինել, որքան հնարավոր է, անկեղծ։ Նա գրավում է մարդկանց, ինչն այնքան է դուր գալիս նրան, որ նա երբեմն դառնում է ինքնասիրահարված։ Առյուծ կանայք ուրախ են, ակտիվ ու կարող են բազմաթիվ խորհուրդներ տալ։ Նրանք շատ են սիրում ուշադրություն։

Կույս. հետաքրքրասեր, դյուրագրգիռ, պրակտիկ

 

Կույս կինն այնքան պրակտիկ է, որ երբեմն կորցնում է երևակայությունը։ Նա ընկերասեր է ու շփվող։ Նա ունի նաև հիանալի վերլուծական միտք ու չի վախենում այն օգտագործելուց։ Դա է պատճառը, որ նա շատ հարցեր է տալիս՝ փորձելով ավելի լավ ճանաչել մարդկանց։ Միևնույն ժամանակ կույս կանայք կարող են շատ դյուրագրգիռ լինել, միանգամից հունիս դուրս գալ, երբ որևէ բան նրանց սրտով չէ։

Կշեռք. շփվող, կանացի, անվճռական

Կշեռք կինը բոլորին խորապես տպավորում է իր կանացիությամբ ու հաղորդակցության հիանալի հմտություններով։ Մարդիկ պարզապես սիրում են լինել նրա կողքին։ Նա հետաքրքրվում է արվեստով, նորաձևությամբ ու գեղեցիկ ամեն բանով, սակայն Դուք չպետք է խաբնվեք նրա սիրունիկ դեմքով. այս կինը ճարպիկ է ու ունի հզոր ինտելեկտ, որով կարող է զարմացնել Ձեզ։ Նա հեշտ է ոգեշնչվում, բայց ժամանակ առ ժամանակ շատ է մտածում ու չի կարողանում որոշում կայացնել։

Կարիճ. առեղծվածային, գրավիչ, դիվա

Կարիճ կինը հանելուկային է, ինչը նրան չափազանց գրավիչ է դարձնում մարդկանց աչքում։ Նրա մեջ առեղծվածային մի բան կա, որը մարդկանց ստիպում է մտածել, թե ինչ կա նրա մտքում։ Կարիճ կանայք ինքնավստահ ու ուժեղ են. ոչ մի բան չի կարող ցնցել նրանց։ Նրանք կարող են նաև կասկածամիտ լինել ու եթե կարծում են, որ ինչ-որ մեկն անկեղծ չէ նրանց հետ, լքում են այդ մեկին՝ առանց ափսոսանքի։

Աղեղնավոր. էներգետիկ, լայնախոհ, խիզախ

Աղեղնավոր կանայք միշտ կլսեն Ձեր կարծքը, նույնիսկ եթե այն չի համընկնում նրանց սեփական կարծիքի հետ։ Այս կինը լայնախոհ է, ունի մեծ սիրտ, որը թույլ է տալիս մարդկանց հետ հրաշալի հարաբերություններ կառուցել։ Նա նաև արժևորում է իր ազատությունը։ Նրան հաճախ կարելի է տեսնել աշխարհով ճանապարհորդելիս ու նոր մարդկանց հետ ծանոթանալիս։ Աղեղնավոր կինն էքստրովերտ է, սիրում է ասել այն, ինչ կա իր մտքում։

Այծեղջյուր. կատակասեր, համառ, վճռական

 

Այծեղջյուր կանայք չեն վախենում զվարճալի թվալուց ու սիրում են կատակել ամեն ինչի շուրջ։ Նրանք հաճախ սարկաստիկ են։ Այծեղջյուր կինը համառ է, կարող է անցնել բոլոր դժվարությունների միջով ու չհանձնվել։ Սա նշանակում է՝ նա ամեն բան կանի՝ իր նպատակին հասնելու համար։

Ջրհոս. հակասական, հետաքրքիր, կարեկցող

Ջրհոս կինը քայլող հակասություն է։ Այս վայրկյանին նա շփվող է, էքստրովերտ՝ պատրաստ կիսելու իր մտքերն աշխարհի հետ, իսկ հաջորդ վայրկյանին՝ միայնակ գայլ, ով թաքցնում է իր զգացմունքներն ու մտքերը։ Ջրհոս կանայք առեղծվածային են, նրանցից դժվար է գլուխ հանել։ Ամեն դեպքում, այս կանայք մարդամոտ են։

Ձկներ. համեստ, գերզգայուն, ալտրուիստ

Ձուկ կանայք ամաչկոտ են, իսկ առաջին հանդիպման ժամանակ կարող են սառը թվալ։ Նրանք ինտրովերտներ են, ինչը նշանակում է՝ ստիպված եք մի փոքր ջանք թափել, որ նրանք բացվեն։ Իսկ երբ դա լինի, կհասկանաք՝ որքան բարի ու հոգատար են նրանք։ Ձուկ նշանի տակ ծնված կինը սիրում է արտահայտվել երաժշտության ու արվեստի միջոցով։ Նա զգայուն ու նուրբ արարած է, այդ պատճառով էլ նա հեշտ է կոտրվում ու ընկնում դեպրեսիայի մեջ՝ մտածելով բոլոր վատ բաների մասին, որ պատահել են նրան։

Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութԵկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա ԿոստանյանԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումԻ՞նչ կլինի, երբ Մակրոնը լքի Ելիսեյան պալատը. «Փաստ»Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա Մաթևոսյան