Երևան, 19.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» «Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ» Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել, ես էլ անձամբ չեմ տեսել. Օսիպյան

Հասարակություն

 Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը չի բացառում, որ 2008 թվականի մարտի 1-ի գործում կան ընդգրկված ոստիկաններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանների ներգրավվածության հարցին:

«Ընդգրկված են եղել տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում, որ բոլորը ենթակա են պատասխանատվության, կամ առհասարակ ենթակա են պատասխանատվության: Ինքնին փաստաթուղթ կեղծելը քրեորեն պատժելի արարք է, թե ով է արել՝ չեմ կարող ասել, արդյոք հնարավոր է անել…եկեք ոչ մի բան չբացառենք, եթե այդպիսիները կան, թող պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Օսիպյանը:

Միաժամանակ, ոստիկանապետը վստահեցրեց, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարների մոտ զենք-զինամթերք չի եղել, ինքն էլ անձամբ չի տեսել: «Բայց  փայտեր և այլն բոլորս էլ տեսել ենք: Այս հարցերն ուղղեք այն մարդկանց, ովքեր այդ օրերին եղել են վերադաս»,- ասաց Օսիպյանը՝ նշելով, որ մարտի 1-ի գործով ցուցմունք տալու չի հրավիրվել: Ոստիկանապետն ընդգծեց նաև, որ բացառում է Հայաստանում հանրահավաքների ժամանակ զոհեր լինեն:

Ավելի վաղ ՀՔԾ-ն տարածել էր հաղորդագրություն, որում ասված էր.

«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու նպատակով ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելով` հարկադրաբար հիշյալ հրապարակից դուրս են հանել քաղաքացիներին, նրանց հետապնդել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ ցրելով առանձին հատվածներում հավաքված մարդկանց կուտակումները:

Նշված, ինչպես նաև 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում տեղի ունեցած մյուս դեպքերը ուսումնասիրելու համար ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008թ. հունիսի 16-ի որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով:

Դրանից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույն թվականի հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու» մասին:

Ոստիկանության կողմից կատարված գործողությունների հակաօրինական լինելու վերաբերյալ հիշյալ հանձնաժողովի, փաստահավաք խմբի, ինչպես նաև հանրության մոտ ի հայտ եկած  կասկածները ցրելու, այդ ապօրինությունները քողարկելու, դրանք որպես իրավաչափ ներկայացնելու, ինչպես նաև այդ գործողությունների համար հետագայում  պատասխանատվությունից ազատվելու խմբային շահերից ելնելով` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կեղծվել և շրջանառության մեջ են դրվել համապատասխան պաշտոնական փաստաթղթեր, թե իբր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 2008թ. փետրվարի 29-ին ստացվել են տեղեկություններ «Ազատության» հրապարակում նստացույցի մասնակցող անձանց մոտ զենքի, զինամթերքի, պայթուցիկ սարքերի առկայության մասին:

Ըստ այդ փաստաթղթերի և դրանց հիման վրա ոստիկանության պաշտոնական պարզաբանումների՝ ստացված տեղեկությունները ճշտելու, իսկ դրանք հաստատվելու դեպքում հանցագործությունների  խափանման, հանցանք կատարած անձանց հայտնաբերման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07:00-ին, ոստիկանության  ստորաբաժանումները իբր թե «տեղանքի հետազոտում» օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակով գնացել են «Ազատության» հրապարակ, սակայն ցուցարարների կողմից դիմադրության հանդիպելուց հետո ստիպված նրանց դուրս են հանել հիշյալ հրապարակից:

Պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն և հատուկ միջոցներ գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել  է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին:

Կատարվում է նախաքննություն»:

 

Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ»Բաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԸնտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ»Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորըՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով«Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք ՉալաբյանԵթե ճամփաբաժանը ճիշտ անցնենք՝ դրան կհաջորդի հազարամյակներ. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը ներկայացրել է նոր քաղաքական ուժի՝ «Հայկական քվե»-ի առաջնահերթություններըԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր