Ադրբեջանն ապացուցում է՝ ԼՂ հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը պատերազմն է. որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, ուժի լեզվով. ՀՀ վարչապետ
ՔաղաքականԱդրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշմամբ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատկերացումը պատերազմն է: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի տալու անհրաժեշտ հակահարված»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է: «Եվ ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որն ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, դա ուժեղ և մարտունակ բանակի առավելութէյունն է: