Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը գոլի հեղինակ դարձավ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (5:1)։
Այդպիսով ֆուտբոլիստը խփեց իր 50-րդ գոլն իր ակումբի կազմում և այդ ցուցանիշն ավելի վաղ արձանագրելու շնորհիվ շրջանցեց Իսանիայի հավաքականում իր թիմակից Անդրես Ինյեստային։
Նշենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» կազմում 517 հանդիպում է անցկացրել 50 գոլ խփելու համար, իսկ Ռամոսը մասնակցել է «Ռեալի» 419 հանդիպման և նույն քանակի գոլեր խփել։