Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն. Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, տեղի է ունեցել ուղիղ եթերում և ոչ միայն բուն հեղափոխության գործընթացը առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը, այլ, ըստ էության, իմ գործունեությունը եղել է անընդհատ հրապարակային, բոլորի աչքի առաջ. Հանրային Հեռուստաընկերության «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այսպես ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի այն դիտարկումներին, ըստ որոնց ՀՀ-ում տեղի ունեցածը մի մեծ քաղաքականության մաս է:

«Ես ասել եմ և չեմ դադարի կրկնել՝ բացառվում է, որ որևէ մեկը բերի որևէ հիմնավորում, որևէ ապացույց, որևէ փաստ, որ որևէ արտաքին ուժ ներգրավված է եղել ՀՀ-ում տեղի ունեցած գործընթացներում և թավշյա հեղափոխության մեջ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ ՀՀ-ում տեղի ունեցածը մենք համարում ենք բացառիկ:

«Ես հասկանում եմ, որ շատ երկրներում դեռ չի ստացվել պատասխանը. ի վերջո բացառի՞կ էր տեղի ունեցածը, սա ա՞յն էր, ինչը նախկինում երբեք ոչ մի տեղ չի ունեցել, թե՞ այն է, ինչ մենք տեսել ենք բազմաթիվ տեղերում և գիտենք, թե ինչպես է տեղի ունեցել: Բայց սա այն տարբերակն է, որ երբ ցանկանում են գտնել այդ հարցի պատասխանը, կարող են դա անել, որովհետև այդ հարցի պատասխանը դրված է ամենատեսանելի տեղերում, և այդ հարցերի պատասխանն անառարկելի է»:

Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները և պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի տնտեսական առավելությունը կարո՞ղ է խախտել ռազմական բալանսը՝ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց.

«Կարծում եմ, որ պետությունները, երկրները ունեն շատ ուժեղ ինքնապահպանման բնազդ: Եթե թույլ տաք, կասեմ, որ այն թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նաև այդ ինքնապահպանման բնազդի մի արտահայտություն էր: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական պայմաններում մեր տնտեսությունը, մեր ժողովուրդը նոր լիցքի կարիք և անհրաժեշտություն ուներ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի անվտանգության պահպանման երաշխիքներից տնտեսությունում բարձր տեխնոլոգիաների արտադրությունը զարգացնելն է:

«Մեզ անհրաժեշտ է նոր պայմաններ ստեղծել տեխնոլոգիան զարգացում և ճեղքում ապահովելու համար»,- ասաց նա՝ նկատելով, որ այստեղ պետք է ներգրավված լինի սփյուռքը:

«Մենք տեխնոլոգիական ճեղքման շատ մեծ պոտենցիալ ունենք, պարզապես մեր բոլոր որոշումները, որ պետք է կայացնենք, պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը,- ասաց նա՝ նկատելով, որ զինված ուժերի մարտունակության բարձրացումը չի կարող կտրված լինել հասարակությունից և տնտեսությունից,- բանակի մարտունակության բարձրացման կարևորագույն պայմաններից մեկը ամուր և ինքնավստահ թիկունքն է, և կարծում եմ, որ այսօր արդեն կարելի է ասել, որ մեր զինված ուժերը շատ ամուր թիկունք ունեն»:

Ինչ վերաբերում է բանակում այսօր եղած ամենակարևոր խնդիրներին, ապա նա նկատեց, որ պետք է ամենաշատը կենտրոնանալ զինվորների, սպայական անձնակազմի կարիքների վրա, ամեն ինչ անել, որ զինվորն ամեն վայրկյան զգա պետության աջակցությունն իր թիկունքում:

Պատասխանելով այն հարցին, թե շատ տեսակետներ կան, որ ՀՀ-ն հեռանում է ՀԱՊԿ-ից՝ ավելի մոտենալով ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ցանկացած իրավիճակի վերլուծության հիմքը պետք է լինի տվյալ երկրի ազգային շահը, եթե այս տեսանկյունից մոտենանք հարցին, ամեն ինչ ավելի պարզ ու հասկանալի կլինի: Մեր խնդիրը մեր երկրի անվտանգության մակարդակի էականորեն բարձրացումն է, և այդ խնդիրը պետք է լուծվի ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համատեքստում»: 

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար:

Բնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքը«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց