Երևան, 19.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» «Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ» Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ» ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ» Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան


Հայաստանը ՖՄԿ նոր, բայց վստահ ու հպարտ անդամ է. Զոհրաբ Մնացականյան

Հասարակություն

Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միկաել Ժանի այցը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, ուստի պատահական չէ, որ մեր քննարկման հիմնական թեման հենց գագաթնաժողովն է: Քննարկել ենք այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում»,- նշեց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության և ֆրանսերենի տարածման լծակ կարևոր դեր ունի Հայաստանի համար: Նրա համոզմամբ՝ լեզուն կարևոր գործիք է՝ առաջ տանելու ընդհանուր արժեքները, նպատակները, համագործակցությունը: «Ֆրակոֆոնիան հարուստ է իր անդամակցությամբ, իր մեջ ներառում է աֆրիկյան մայրցամաքի, հարավային, հարավ-արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի երկրներ, որոնք աշխատում են միասին, օգտագործում են համագործակցությունն ընդհանուր արժեքներն առաջ տանելու համար. դրանք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա շեշտեց, որ հենց այդ արժեքներն առաջ տանելու շուրջ են կառուցված գագաթնաժողովի գերակայությունները: «Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018-2020 թվականների մեր նախագահության ընթացքում: Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար: Փորձում ենք որքան հնարավոր է ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները»,- ասաց Մնացականյանը:

Չբացելով բոլոր փակագծերը՝ նա ընդգծեց, որ գործընկեր երկրների հետ ավարտին են հասցվում բանակցությունները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվելիք փաստաթղթի շուրջ: Նա հայտնեց նաև, որ ընդունվելու են կարևոր բանաձևեր կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, երիտասարդության թեմաներով: Գումարվելու է նաև տնտեսական ֆորում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Բացի այդ, Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-12-ը գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ շուրջ 40 տաղավարներում ներկայացվելու է հայկական մշակույթը, արվեստն ու արհեստը: Եզրափակիչ համերգին հանդես են գալու ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղեր:

«Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն: Մենք Ֆրանկոֆոնիայի նոր, բայց բավական վստահ ու հպարտ անդամ ենք և մեր գործունեությամբ ու անդամակցությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ պետությունները Ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- հայտարարեց արտգործնախարարը:

Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ»«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»Ընտրական շրջանի «բացումից» երկու օր անց Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներին. «Փաստ»ՔՊ-ում էլի ներքին խմորումներ են. «Փաստ»Շոուի վերածված «արդարադատություն». Վահե Հակոբյանի գործի իրական նպատակը. «Փաստ»Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Komatsu PC 4000 մակնիշի էքսկավատորըՄեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը պետք է իրականացվի հայկական սուվերեն վերահսկողության ներքո․ Ավետիք ՉալաբյանՏարեցները պետք է ազատվեն տրանսպորտային վճարից․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ Թրամփի արկածախնդրությանը մասնակցելու Իշխանությունները հիմնովին ձախողել են Երևանի փոսալցման աշխատանքները Պարգևատրել են «պադավատով», որ չնեղացնեն Հնդկաստանում արևային էներգետիկան դարձել է սեփական հաջողության գերին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին. Սրբազան Պայքար«Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է նույնացնել հայրենիքն ու պետությունը․ Արեգ Սավգուլյան«ՀայաՔվե» միավորման քաղաքական հայտի շնորհանդեսը` լուսանկարներով«Բացառում ենք գործող վարչախմբի, նրա արբանյակների, նախորդ իշխանությունները ներկայացնող ուժերի հետ դաշինքները». Ավետիք ՉալաբյանԵթե ճամփաբաժանը ճիշտ անցնենք՝ դրան կհաջորդի հազարամյակներ. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանը ներկայացրել է նոր քաղաքական ուժի՝ «Հայկական քվե»-ի առաջնահերթություններըԲարձրագույն կրթությունը ՀՀ քաղաքացիների համար պետք է լինի անվճար․ Ցոլակ Ակոպյան Կրթության բնորոշիչ հատկանիշները պետք է լինեն արժեքն ու որակը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի սահմանամերձ գյուղերում դպրոցներ են փակվում «ՀայաՔվե» - ն ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնումՓոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան Ֆասթ Բանկն արժանացել է մրցանակի Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Ուկրաինայի հարցով կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ նշանակություն ունի. Զախարովա ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է միայն բեռնատարների համար ԱՄՆ-ն կարող է ռшզմական ուժ կիրառել, եթե Իրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն․ Վենս Ամենամեծ խնդիրն այն է, որ գերիների թեման, թեև տարբեր ֆորմատի հանդիպումներում արծարծվում է, սակայն որևէ կողմի համար օրակարգի առանցք չի դառնում․ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը վախեր ունի. հասարակության շրջանում ամենաբարձր վարկանիշն իրենը չէ. Կոստանյան