Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների վիճակը կրկին վատացել է

Հուլիսին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց կատարած փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով աճել է 4,3 միլիոն դոլարով (կամ 2,5 տոկոսով)։ Սակայն առանձին Ռուսաստանում անկում է նկատվել՝ մոտ 2,6 միլիոն դոլարով (2,3 տոկոսով)՝ այլ երկրներից փոխանցումների ավելացման հաշվին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ կապված համեմատաբար բարենպաստ ժամանակաշրջանը, որ դիտվել էր առաջին կիսամյակում, վերջացավ։

Օգոստոսի տվյալները դեռեւս հրապարակված չեն, բայց ակնհայտ է, որ այդ ամսին եւս դրական տեխաշարժ, կապված ռուսական փոխանցումների հետ, չի եղել։ Եվ նորից պատճառը ռուբլու թուլացումն է։

Չնայած 3 տոկոսով Ռուսաստանից փոխանցումների բաժնի նվազմանը՝ այդ ցուցանիշը դեռեւս մեծ է՝ 62,4 տոկոս հուլիսին։ Այնտեղից գումար հիմնականում փոխանցում են աշխատող միգրանտները՝ հայրենիքում մնացած իրենց ընտանիքներին օգնելու համար։ Հասկանալի է, որ փոխանցումներ ստացողներին դժվար է դասել մեր հասարակության նյութապես ապահովված շերտերին։ Այդ պատճառով Ռուսաստանից ցանկացած չափի փոխանցման կրճատումը ավելի է վատացնում նրանց կյանքի մակարդակը։  

Վաղուց հայտնի է, որ ՌԴ-ից փոխանցումների կրճատման պատճառն ուղիղ կապ ունի ԱՄՆ դոլարի կուրսի ամրապնդման հետ։ Այսպես, հուլիսին դոլարը թանկացավ 3 ռուբլով (կամ 5,4 տոկոսով)։ Եթե հուլիսի փոխանցումների գումարը դոլարից վերածենք ռուբլու, ապա անկման փոխարեն ստացվում է աճ՝ 205 միլիոն ռուբլով (կամ 3 տոկոսով)։  

Այնպես որ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ կարելի է սպասել Ռուսաստանում դոլարի կուրսից։ Կշարունակվի՞ արդյոք դրա ամրապնդումը (ինչպես պնդում են որոշ փորձագետներ մինչեւ 80 ռուբլի՝ դեկտեմբերին), թե՞ ռուբլին կվերականգնի իր կորցրած դիրքերը։ Ճիշտ է, վերջին տարբերակի կողմնակիցները, ովքեր այնքան էլ շատ չեն, չեն նշում վերադարձի բազային չափը։ 

Ռուսաստանի պաշտոնական տվյալներով՝ ընդհանրապես երկրում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների բացասական սալդոն առաջին կիսամյակում կազմել է 3,9 միլիարդ։ Այսինքն, մոտ 4 միլիարդ մաքուր հոսք՝ 6 ամիսների ընթացքում։

Արտարժույթի ներհոսք-արտահոսքում բացասական սալդոյի այս չափը Ռուսաստանի տնտեսւթյան մասշտաբներով կարծես թե աղետային չէ։

Արտաքին առեւտրի ավելցուկը հունվար-հուլիս ամիսներին ավելացել է տարեկան կտրվածքով 40 միլիարդ դոլարով եւ հասել է 112,2 միլիարդի։ Ռուսաստանի միջազգային պաշարները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 32 միլիարդ դոլարով եւ սեպտեմբերի 7-ի դրությամբ կազմել են 459 միլիարդ դոլար։ Սակայն արտարժույթի հետ կապված այժմյան վիճակը բավական լարված է։ Հիմնականում դա կապված է ԱՄՆ պատժամիջոցների հետ, որի ֆոնին ի հայտ եկան Ռուսաստանի տնտեսության մեջ վաղուց գոյություն ունեցող ճգնաժամային երեւույթները։

Արդեն հնչում են արտարժույթի հետ կապված գործողությունների տարբերակներ, որոնք կարելի է գնահատել որպես արտակարգ։

Օրինակ, պետական բանկերից մեկի ղեկավարը առաջարկել է դոլարային հաշվից գումար հանելու դեպքում գումարի տիրոջը տալ այլ արտարժույթ։ Հավանաբար՝ ռուբլի։ Անգամ եթե այդպիսի բան չկատարվի էլ, միայն դրա բարձրաձայնումը կարող է զգուշավորություն առաջացնել արտասահմանյան ներդրողների շրջանում։ Իմիջիայլոց, այդ առաջարկը ռուսական իշխանությունները հավանության չեն արժանացրել։

Նոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան