ՀՀ վարչապետը հերքեց Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկությունը
ՔաղաքականՀՀ վարչապետ ՆիկոլՓաշինյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է իրեն և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին:
«Այդպիսի բան չկա: Միակ կապը թուրքական կողմի հետ, որիմասին ես հայտարարել էի, Բրյուսելում էր, երբ որ Թուրքիայիարտաքին գործերի նախարարը բարևեց ինձ ու գնաց»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը: