«Բավարիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչ Կարլ-Հայնց ռումենիգեն հայտարարել է, որ իրենք ժամանակին վտանգավոր տենդենցներ էին նկատել թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մոտ։
-Ես հասկացա, որ «Բավարիային» դժվար ժամանակներ են սպասվում, երբ վան Գալն արդեն երկրորդ տարին էր՝ գլխավորում էր «Բավարիան»։
Նա այն ժամանակ ներկայացրեց իր ինքնակենսագրությունը մի հայտնի ռեստորանում։ Նա ցանկանում էր «վանգալիզացնել» «Բավարիան», մենք դա մինչև հիմա այդպես ենք կոչում,-ասել է Ռումենիգեն։
Վան Գալը գլխավորել է գերմանական ակումբը 2009-2011 թթ.։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել ժամանակից շուտ խզել հոլանդացի մասնագետի հետ պայմանագիրը ակումբի անբավարար արդյունքների պատճառով։