Քաղաքագետի կարծիքով Երևանի ավագանու ընտրությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացն առաջ տանելու համար
ՔաղաքականՔաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը աննախադեպ է համարում Երևանի արտահերթ ավագանու ընտրությունները: Մեհրաբյանը, գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքը, նշեց, որ այս ընտրություններում բացարձակապես որևէ կողմնակի ճնշում չի եղել, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:
«Նրանք, ովքեր իրենց ձայնը տալու իրավունք են ունեցել` դա արել են ազատ: Կարծում եմ՝ շատ լավ հիմք է դրված Հայաստանում ժողովրդավարական գործընթացը առաջ տանելու համար և այն հասցնելու համապետական մասշտաբի»,- ասաց Մեհրաբյանը: