Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կոչ է անում չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանն ու չտարածել Ադրբեջանի կողմից կործանված հայկական ուղղաթիռի կեղծ լուսանկարը: Այս մասին «Թվիրթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
«Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուսանկար են տարածում Ղարաբաղում կործանված ուղղաթիռի վերաբերյալ: Դա ուկրաինական պատերազմից է, մի տարածեք այն»,- գրել է նա: