Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»


ՀՀ վարչապետը քաղաքացիներին Ազգային ժողովի մոտ հավաքվելու կոչ արեց

Ազգային ժողովի օրակարգ էր մտցվել և նախատեսվում էր քննարկել մի օրենսդրական նախաձեռնություն , որի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն էր, ոչ միայն շուտափույթ, այլև միջնաժամկետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:

«Այդ նախագծի ֆորմալ հեղինակը ՀՀԿ-ի մի պատգամավոր է, ում անունը չեմ ցանկանում տալ, և ուզում եմ մեզ բոլորիս խնդրել, որ այս քննարկումների կոնտեքստում չմոռանանք սիրո և համերաշխության մեր սկզբունքների մասին: Ներկայացվել էր մի նախագիծ, որի նպատակն  արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանխելն է: Նախագծի իմաստն այն էր, որ եթե ԱԺ նիստը տեղի չի ունենում, օրինակ, ԱԺ-ը ժողովրդի կողմից շրջափակվելու հետևանքով, ապա կարող է նիստը ընդհատվել:

Այսինքն՝ եթե նիստը ընդհատվում է և դրանից անցնում է մի շաբաթ կամ վեց ամիս, այդ վեց ամսից հետո կհամարվի, որ այդ նիստը պետք է շարունակվի»,- ասաց վարչապետը:

Թե ինչ կապ ունի նախագիծը հակահեղափոխության հետ, ապա Փաշինյանի խոսքով՝  խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք կողմ են այս նախագծին և պատրաստվում էին կողմ քվեարկել,   իրենք իրենց բացահայտում են որպես հակահեղափոխական ուժ:

«Եվ ուզում եմ հստակ հայտարարել, որ իմ ըմբռնումը միանշանակ է, բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով կողմ կքվեարկեն այս նախագծին, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին: Ես հեռախոսազրույց ունեցա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ և նրանց ասացի, որ եթե հիմա այդ քվեարկությունն առնվազն չհետաձգվի՝ ես ստիպված կլինեմ ուղերձով դիմել ժողովրդին և աջակցություն խնդրել: Ես ուրախ եմ, որ բանականությունը հաղթեց, և այս նախագիծն այսօր ցերեկը չդրվեց քվեարկության»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հայտնեց, որ բացի դրանից, այցելել է նաև Ազգային ժողով, հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի և Արա Բաբլոյանի հետ և ասել, որ այս քայլն ինքը համարում է մեր նախաձեռնած բանակցային գործընթացը խաթարող քայլ, և այդ քայլով ի ցույց է դրվում ՀՀ-ում հակահեղափոխական ուժերի, քաղաքական գործիչների ու պատգամավորների շրջանակը:

«Ես ակնկալում եմ հետևյալը. ես կոչ եմ արել «ՀՀԿ» խմբակցության ղեկավարին, որ նա միջոցներ ձեռնարկի, որ այդ նախագիծն ընդհանրապես շրջանառությունից հանվի, և  երաշխիքներ ստեղծվեն, որ այդ նախագիծը չի ընդունվի, ես կոչ եմ անում չգնալ ներքաղաքական իրավիճակը սրելուն»,- ասաց Փաշինյանը:  

Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա Կոստանյան