Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում


Փորձագետը նախարարին և ՀԾԿՀ-ին կոչ է անում շուտ սկսել էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման քննարկումները

Տնտեսություն

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ  ստեղծված էլեկտրաէներգիայի և գազի սակագնի ստուգումն իրականացնող աշխատանքային խմբի անդամ, էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը, ով հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել էր,  թե աշխատանքային խումբն ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ  գազի և էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 10 տոկոսով, հայտարարություն է տարածել։ Նա պատասխանել է իր գնահատականների առնչությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հնչեցրած կարծիքներին՝ կոչ անելով էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների վերաբերյալ։

Էդվարդ Արզումանյանի փոխանցած հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

«Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների, մասնավորապես, դրանց նվազեցման հնարավորությունների վերաբերյալ օրերս տված հայտարարության վերաբերյալ  իրենց կարծիքն են հայտնել ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այնպես էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հատկանշական է այն, որ վերջինների հայտարարությունների մեջ կարմիր թելի նման անցնում է իմ հայտարարության «ապատեղեկատվական բնույթի» և «հանրությանը մոլորեցնելու նպատակ ունենալու» մասին պնդումները: ՀԾԿՀ-ի և վերջինիս կողմից վերահսկվող տնտեսվարող սուբյեկտի այս փոխհամաձայնեցված տեղեկատվական հարձակումը ցույց է տալիս, որ վերջիններս, թերևս, գտնվելով ցայտնոտային իրավիճակում, մոռացել են, որ գտնվում են բովանդակային առումով հակադիր կողմերում: Մեկը կարգավորում և վերահսկում է, մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում:

Անդրադառնամ այդ փոխհամաձայնեցված հայտարարությունների հիմնական հարցերին:

Նախ, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ կողմից կատարված եզրահանգումները վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրահանգումները չեն, այլ իմ ու իմ համախոհ գործընկերների, այդ թվում և՝ այդ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող փորձագետների  անձնական մասնագիտական կարծիքներն են, ուստի, անիմաստ է աշխատանքային խմբի դեմ ուղղված այս ագրեսիվ տեղեկատվական հարձակումը: Այս իմաստով խորհուրդ ենք տալիս խնայել ուժերը, քանի որ դրանք ապագայում պետք կգան: Աշխատանքային խմբի անդամները, որոնք «ինչ-որ» փորձագետներ չեն, ինչպես նշել է իր հայտարարության մեջ ՀԾԿՀ-ն, արդեն տևական ժամանակ է ուսումնասիրում են իրենց առջև դրված խնդիրները և ոչ հեռու ապագայում կհանրայնացնեն իրենց համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ ՀԾԿՀ-ն ընդհանրապես ի զորու կլինի դրանց վերաբերյալ ինչ-որ էական հայտարարություններ անել:

Ավելացնեմ, որ արդեն ստացվում են տարբեր այլ փորձագետների դրական արձագանքները իմ հայտարարությանը՝ սակագների նվազեցման հնարավորություններին։

Այժմ խոսեմ սակագների նվազեցման հնարավորությունների մասին:

Իմ այն պնդումը, որ գազի սակագինը հիմնավոր չէ, պատճառաբանվում է նախ և առաջ դրա գոյացման տրամաբանությունից: Այսպես, ռուսական գազը արդյունահանվում և մոտ 4000-5000կմ մինչև Հայաստանի սահմանը հասնում է ընդամենը արժենալով 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այն մատակարարվում է մոտ 80% ավելի գնով: Առանց այս անհասկանալի գնային թռիչքը ողջամտորեն հիմնավորող որևէ փաստ մատնանշելու՝ ՀԾԿՀ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեզ մեղադրում են «անհիմն» դատողություններ անելու մեջ: Կարծում եմ, որ վերջինների մոտ ձևավորվել են «հիմնավորի» մասին տրամաբանորեն հակառակ պատկերացումներ: Կարծում եմ՝ գազի ոչ ողջամիտ գնագոյացումը պայմանավորված է հիմնականում համակարգի իռացիոնալ և թերի կառավարմմամբ: Բերենք օրինակներ՝

            -գազի համակարգերում գազի տեխնիկական փաստացի կորուստները հաշվառկվում  են ուռճացված ու սխալ (տեխնիկապես անհնար է բարձր ճնշման գծային գազատարում տարիներ շարունակ կրկնվի կորուստների միևնույն մեծությունը 3%-4%, անգամ եթե դա այդպես է՝ դա նշանակում է, որ չեն կատարվել տեխնիկական համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար, չնայած այդ նպատակներով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությանը սակագների հաշվարկներում)։

             - տարեկան մոտ 10 մլրդ դրամի շահագործման ու պահպանության ծախսերը կատարվում են  ոչ էֆեկտիվ և անարդյունավետ։

             - առկա են ՀԾԿՀ գազի սակագների հաշվարկի մեթոդաբանությամբ չսահմանված «այլ սպառողներ» , այսինքն՝ կան սպառողներ, որոնց վրա չեն տարածվում սակագները և ծախսված գազի դիմաց չեն կատարվում վճարումներ:

Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա նշեմ հետևյալը.

Հիմնական գործոնները, որոնց հաշվառմամբ եզրահանգել են սակագնի 10 դրամով նվազեցնելու հնարավորության մասին, հետևյալն են՝

         -այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել 2015թ. օգոստոսի 1-ից սակագինը 6,93 դրամով բարձրացնելու համար, դրանից 11 ամիս անց, համաձայն հաշվետվությունների և մամուլում ՀԷՑ-ի կողմից հրապարակումների, հաջողությամբ հաղթահարվել էին և սկսած 2016թ. հուլիսի 1-ից ՀԷՑ-ն  աշխատում էր շահույթով և նույնիսկ գերշահույթով:

          -էլեկտրաէներգիայի կորուստների պլանային-հաշվարկային մակարդակը սխալ է, որ հաջորդ տարիների համար թողնվել է նույնը, ինչ եղել է 2015 թվականի վերջին՝ 11,03%: Այնինչ, արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 8%: Ըստ հաշվարկների դրանից ստացված լրացուցիչ եկամուտը տարեկան կազմել է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:

           -որպեսզի դուրս գային 2015թ. ֆինանսական ճեղքվածքից, և սակագինը 6,93 դրամ բարձրացնելու գործոններից մեկը եղել է  ՀԷՑ-ի մաշվածության նորմատիվը 4%-ից  մինչև 8% անհիմն բարձրացնելը, սակայն մինչև այժմ սակագնում ընդունված է 8% չափով (տարեկան մոտ 4 մլրդ դրամ):

Կան և ուրիշ հանգամանքներ (արտադրող կայանների սակագների վերանայում) և այս բոլորը միասին անհրաժեշտություն է առաջացրել վերահաշվարկել ՀԷՑ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի գործընթացը և այն համաձայնեցնել լիազոր մարմինների հետ:

Գազի սակագնի մոտ 10% իջեցումը նույնպես ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վրա, որը կլինի լրացուցիչ հանգամանք էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցման համար:

Առանձին խոսակցության առարկա է նախկին Որոտանի ՀԷԿ-երի համակարգը  2015թ. «Կոնտուր-Գլոբալին» վաճառելու հիմնավորումներն ընդհանրապես և դրանից հետո նրա սակագնի մոտ 2 անգամ 1 տարվա ընթացքում մեծացնելը, որը և 2015թ. սակագները բարձրացնելու պատճառներից մեկն է, քան երբ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը պետական սեփականություն էր (Որոտանի սակագինը մինչև ապապետականացումը մոտ 3-4 անգամ ավելացվել է, իսկ ապապետականացումից հետո ևս 2 անգամ):

Վերը նշվածի հաշվառմամբ, բարձրացրել ենք էլեկտրաէներգիայի սակագնի առնվազն 10 դրամ նվազեցնելու միտքը:

Բացի այդ, կոչ ենք անում էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների մասին: Ձևաչափի առումով, առաջարկում եմ քննարկմանը ներգրավել վերջերս ստեղծված ուսումնասիրություններ կատարող բոլոր աշխատանքային խմբերից, էներգետիկայի նախարարությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից  ինչպես նաև հասարակական կազմակերպություններից 2-3 -ական ներկայացուցիչների: Քննարկումները լինեն բաց՝ ամբողջությամբ լուսաբանվող: Արդյունքում բոլորիս, այդ թվում՝ հանրությանը, պարզ կդառնա, թե արդյոք գործող սակագներն արդարացված են, թե՝ ոչ:

Կարծում եմ՝ վերոնշյալ կամ նման ձևաչափի քննարկումը կբխի միայն հանրային շահից և մեկընդմիշտ վերջ կդնի սակագների շուրջ տարիներ ի վեր ձևավորված տարաձայնություններին»:

Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր