Հրանտ Մելիք-Շահնազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական սադրիչ հայտարարությամբ է հանդես եկել' Արցախի տարածքը հայտարարելով ոչ թռիչքային գոտի: Տպավորությունն այնպիսինն է, իբր Բաքվում կարծում են, թե մարսելու են երկվա խոցված ուղղաթիռը, մի հատ էլ մնացած բոլոր հնարավոր օդաչուներին են սպառնում, որ Արցախ չթռչեն: Ի՞նչ են անելու, պիտի կրակե՞ն բոլոր թռչող ապարատների վրա: Միթե՞ Բաքվում չեն հասկանում, որ հերթական ծուղակն են լարել իրենք իրենց դեմ, որից այս անգամ չեն կարող դուրս գալ»: