Նոյեմբերի 14-ին կայանալիք Եվրո-2016-ի որակավորման փուլի Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը կանցնի լեփ-լեցուն մարզադաշտում։
Ինչպես տեղեկացնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, խաղի բոլոր տոմսերն արդեն սպառված են։
Անվտանգության նկատառումներով 30 հազար հանդիսական տեղավորող «Էշտադիու դո Ալգարվե» մարզադաշտում ներկա կլինի միայն 21500 ֆուտբոլասեր։