Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ


Բարիկադները քանդվում են նաև տնտեսության մեջ

Քաղաքական

Օրերս Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հիմնված կրիպտոարժութային–մայնինգ ընկերության բացմանը: Միայն այն հանգամանքը, որ Փաշինյանը արդեն ներկա է գտնվում նման միջոցառումների, ցույց է տալիս, որ նրա հռետորաբանությունը մեղմացել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իմաստով: Վերջին շրջանում սա միակ դեպքը չէ, երբ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ ներկա են գտնվում նոր բիզնեսների բացման արարողություններին:

Կարևոր է այս ներկայությունն այն առումով, որ նախորդող ամիսներին քաղաքական սուր հռետորաբանությանը զուգահեռ, բավական սուր և ագրեսիվ էր հռետորաբանությունը նաև տնտեսական դերակատարների նկատմամբ, ինչն իր հետ բերել էր որոշակի ներքին ու արտաքին ներդրումային լարվածություն, իսկ հիմա հիմքեր են ստեղծվում, որպեսզի այդ լարվածությունը թոթափվի: Մեծ հաշվով, ինչպես քաղաքականության, այդպես էլ տնտեսության մեջ մոտեցումների տրամաբանությունը սկսում է փոխվել, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ասում՝ սկսում են քանդվել բարիկադները: 

Փաշինյանի կողմից արձանագրված այն իրողությունը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, ըստ էության, շարունակությունն է այն մեղմացած հռետորաբանության, որ դրսևորվում է վերջին օրերին իշխանության մոտ: Հակաբարիկադային մոտեցումն, ըստ էության, փորձ է արվում պրոեկտել նաև տնտեսության վրա: Հասկանալի է, որ հին տնտեսական համակարգը, ի տարբերություն քաղաքականի, այդքան հեշտ քանդել չի ստացվի, հասկանալի է նաև, որ ինչքան էլ հասարակության լայն շերտերի մոտ պոպուլ յար լինի կուլակաթափության միտքը, հնարավոր չէ վերցնել ու քանդել եղած տնտեսական համակարգը ու մեկ օրում կառուցել նորը: Այս իմաստով, տնտեսության գործում անելիքներն ավելի շատ են ու ավելի բարդ: 

Բնականաբար դրական է, որ տնտեսության ու դրանում մեծ դերակատարություն ունեցող անձանց առումով, որոնց հաճախ առիթ–անառիթ անվանում են օլիգարխներ, իշխանությունը տոնայնություն է փոխում: Սա ոչ միայն, այսպես ասած, գեղագիտական հարց է, այլև քաղաքական մեսիջի, մեսիջ, որ պետք է ուղենիշային դառնա տնտեսական դաշտի ձևավորման, տնտեսական հիմնական դերակատարների երաշխավորված գործունեության, ըստ այդմ նաև արտաքին ներդրողներին գրավելու առումով: 

Ցավոք, հեղափոխության առաջին ամիսներին տնտեսական քաղաքականության հարցում բազմաթիվ բացթողումներ եղան, ավելի ճիշտ տնտեսական քաղաքականությունը ստորադասվեց, զոհաբերվեց քաղաքական նպատակահարմարությանը՝ սկսած օլիգարխների թիկնապահներին պառկեցնելու մասին կոչերից, վերջացրած բանկային գաղտնիքներ հրապարակելով ու ընդհանրապես ֆինանսական մեծ կարողություններ ունեցողներին հանրային պարսավանքով ու ԱԱԾ–ով վախեցնելով: 

Այժմ, սակայն, քաղաքական հռետորաբանության մեջ կառուցողականության չափաբաժնի նկատելիորեն աճին զուգահեռ, ուշ չէ նույն մոտեցումը որդեգրել նաև տնտեսական քաղաքականության մեջ: Ի վերջո, եթե կան օլիգարխներ, եթե կան ապօրինի հարստացածներ, նրանցով կարող է զբաղվել օրենքն ու իրավապահ համակարգը: Բայց պետք չէ առանձին դեպքերը սարքել դրոշակ ու այն թափահարել մի ամբողջ ոլորտի վրա, որովհետև ի տարբերություն միջկուսակցական ինտրիգների, տնտեսության դեպքում ռիսկերը կարող են բախտորոշ լինել: Ըստ էության, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ մենք մտնում ենք ավելի կառուցողական ու խաղաղ հուն, ինչն իհարկե չի կարելի դրական չգնահատել:

Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն