Պիկե. «Բարսելոնան» պետք է առանց Մեսսիի էլ առաջ շարժվի
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ Լիոնել Մեսսիի բացակայությունը չպետք է ազդի կատալոնական թիմի խաղի վրա.
«Երբ Մեսսին մեզ հետ է, թիմին վստահություն է հաղորդում: Լեոն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, սակայն նրա բացակայությունը մեզ վրա շատ չի ազդի:
Բնականաբար, առանց Մեսսիի մենք վերադասավորվելու ենք, բայց միշտ էլ լինում են այլ տարբերակներ:
«Բարսելոնան» պետք է առանց Մեսսիի էլ առաջ շարժվի»,- Պիկեի խոսքը մեջբերել է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ձեռքի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (4:2) և բաց է թողնելու մոտ 3 շաբաթ:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում 12 հանդիպում է անցկացրել, խփել է 12 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: