Կապանում ՔՊ քաղաքապետի թեկնածուն պարտվել է անկուսակցական Գևորգ Փարսյանին
ՔաղաքականԿապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը: Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի նախընտրական շտաբից:
Հիշեցնենք, որ այստեղ առաջադրվել է համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականեր Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:
Նշենք, որ Կապանում քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 19 503 ընտրող:
Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե: