Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան


Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվեց «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը

Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանում հոկտեմբերի 23-ին բացվեց «Երևան 2800» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետ:

Նստաշրջանին մասնակցում են 30-ից ավելի գիտնականներ և թանգարանագետներ: Քննարկվում և անդրադարձ է կատարվում Երևանի պատմության հին, նոր և նորագույն ժամանակներին:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը, ով կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը Հայաստանում, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն,  պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը նշեց, որ սա թանգարանի հոբելյանական՝  5-րդ գիտաժողովն է, որը համընկել է Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների հետ:  

«Զեկուցողները ակադեմիական ինստիտուտներից են, ինչպես նաև տարբեր թանգարաններից: Շոշափվելու են ամենաբազմազան խնդիրներ՝ կապված Երևանի պատմության այս կամ այն հարցի հետ: Մենք ունենք մասնակիցներ  Հյուսիսային Օսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Վլադիմիր Բուտուսովը Թամանյանի ճարտարապետության և Երևանի հետ կապված զեկուցումով է հանդես գալիս և բերել է Հյուսիսային Օսիայի մշակույթի նախարարի ողջույնի խոսքը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին»:

Արմինե Սարգսյանը ասաց, որ գիտաժողովի նպատակն է պարզաբանել Երևանի ոչ միայն անցյալի պատմության, այլ նաև ներկայի հարցերը, որոնք ժամանակին ուսումնասիրվել են տարբեր մասնագետների կողմից, բայց ժամանակը իր դրոշմն է դրել և այժմ դրանք նոր բացահայտումների կարիք ունեն:

Առաջին նիստին իրենց զեկուցումներով հանդես եկան  Հակոբ Սիմոնյանը  (Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն), Աննա Ազիզյանը («Էրեբունի» պատմահնագիտական  արգելոց-թանգարան),  Ալեքսան Յակոբեանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուսլան Ցականյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Անժելա Տերյանը (Երևան քաղաքի պատմության թանգարան):

Խոսելով գիտաժողովի կարևորության մասին՝ թանգարանի տնօրենն ասաց.  «Երևանը անընդհատ ուսումնասիրության կենտրոնում է, ինչպես նշեց մեր շատ սիրելի ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այս գիտաժողովը իր զեկուցումներով պատասխան է տալիս ադրբեջանական այն անհեթեթություններին, որոնք ողողում են համացանցը: Կարծում եմ՝  սա բարձր մակարդակով պատասխան է նման հայտարարություններին: Երևանը եղել է քաղաքակրթության օջախ դեռ հնագույն  ժամանակներից և շարունակում է մնալ այդպիսին: Եվ մենք Երևանը այ այդպես ենք փոխանցելու մեր սերունդներին՝ մի  տարածք, մի քաղաք, որտեղ ձևավորվել է մարդկային հնագույն քաղաքակրթության օջախներից մեկը»:

Գիտաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 25-ը: Գիտաժողովի նյութերը լույս են կտեսնեն  «Երևան 5» գիտական հոդվածների ժողովածուի մեջ:

Երեկոյան Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Երևան քաղաքի պատմության թանգարանում կբացվի «Երևան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդես:

Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»