ԱՄՆ նախագահի խորհրդականը կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը
ՔաղաքականԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն, սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը, խաղաղությունը կարևոր է, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,- ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպմանը նշել է Բոլթոնը: