Մարիա Զախարովան հերքել է Մադրիդյան սկզբունքներում փոփոխություն անելու մասին կանխատեսումները
ՔաղաքականՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցում, անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերին:
Պատասխանելով լրագրողի հացին, թե արդյոք նախատեսվում է բանակցային գործընթացի շրջանակներում նոր հանդիպումների ժամանակ բարձրացնել ԼՂ հակամարտության վերաբերյալ Մադրիդյան հայտնի սկզբունքների փոփոխության հարցը, Զախարովան ասել է, որ նման տեղեկության չի տիրապետում:
«Մադրիդյան սկզբունքներում փոփոխություններ սահմանելու գործընթացի մասին պաշտոնական տեղեկություններ մենք չունենք», - ասել է Զախարովան:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին այն մասին, որ կողմերը պետք է ինքնուրույն գտնեն կարգավորման ճանապարհը, Զախարովան նշել է, որ «կողմերը պետք է ձգտեն խաղաղ կարգավորմանը, ինչին և ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահները միշտ կողմ են եղել»: