Իսպանիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստի անունները հայտնի են։
Ինչպես գրում է «AS» պարբերականը, Իսպանիայի ֆուտբոլային լիգայի (LFP) որոշմամբ անցյալ ամսվա տվյալներով լավագույն մարզիչը Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին է, լավագույն ֆուտբոլիստը՝ նույն ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման։
«Անչելոտին հոկտեմբերին հիանալի արդոյւնք է ցուցադրել, իսկ Բենզեման իր բարձր տեխնիկայով ու խփած երեք գոլերով եղել է թիմի հաջողությունների կերտման գլխավոր գործող անձանցից»,-ասված է LFP-ի հայտարարության մեջ։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արդյունքներով «Ռեալը» 27 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։