Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղում տոնած հաղթանակից հետո (2:1) խոսել է աշխարհի վեջին առաջնության փոխչեմպիոնների ապագայի պլանների մասին։
-Արգենտինայի հավաքականը պատրաստվում է հաջորդ տարի տիտղոս նվաճել։ Մտադիր ենք հաղթել Չիլիում կայանալիք Հարավային Ամերիկայի գավաթի խաղարկությունում:
Այս խաղի երկրորդ կեսում մենք կարողացանք փոխել խաղային սխեման ու լավ արդյունքի հասնել։ Պետք է լավ օգտագործենք միասին գտնվելու ժամանակը, քանի որ հավաքականի համար կարևոր է յուրաքանչյուր հանդիպում, նույնիսկ յուրաքանչյուր մարզում,-ասել է Մեսսին։