Անտարկտիկայի և Արկտիկայի գործերով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը սեպտեմբերին վայր է դնում իր մանդատը ՌԴ դաշնության խորհրդում: Այդ նասին հայտնել է «Известия» թերթը:
Չիլինգարովը տեղափոխվում է մշտական աշխատանքի «Роснефть» ընկերություն:
Ըստ սենատոր Իգոր Մորոզովի, Չիլինգարովը աշխատելու է նավթային ընկերության տնօրենների խորհրդում:
Դեռ պարզ չէ, ով կներկայացնի Տուլայի մարզը Վերին Պալատում: