Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհը 80 հազար հեկտար տարածք Է ճարակել
ՄիջազգայինՆոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բռնկված հրդեհը նոյեմբերի 11-ին հասել Է 80 հազար հեկտարի, կրակը ոչնչացրել Է մոտավորապես 7 հազար շինություն, առնվազն 31 մարդու կյանք Է խլել եւ ավելի քան 150 հազար տեղացի բնակիչների տարհանման պատճառ դարձել: Այս տվյալները մամուլի ասուլիսում ներկայացրել Է նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության ղեկավար Սքոթ Ջեդբերթը, որն այդ հրդեհը որակել Է «ամենաավերիչը Կալիֆոռնիայի պատմության մեջ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ կրակի դեմ շուրջօրյա պայքարում են 3200-ից ավելի հրշեջներ, բայց առայժմ իշխանությունները չունեն այն բանի հուսադրող վկայություններ, որ կրակը կհաջողվի մարել առաջիկա օրերին: իսկ դա նշանակում Է, որ զոհերի ու տուժածների թիվը, հավանաբար, կավելանա, համապատասխանաբար կմեծանա նաեւ կրակի պատճառած վնասը, որը առայժմ չեն Էլ փորձում գնահատել: Բյութի օկրուգի շերիֆի տվյալներով՝ նահանգի հյուսիսում գրեթե ամբողջովին այրված Պարադայս քաղաքում հայտնաբերվել Է վեց մարդու մարմին: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ այդ շրջանում հրդեհները 23 մարդու կյանք են խլել, իսկ Կալիֆոռնիայի հարավում՝ երկու: Նահանգի հյուսիսում անհայտ Է մնում 228 մարդու ճակատագիրը:
Կալիֆոռնիայի այդ օկրուգում անտառային հրդեհը ամենամեծ թով զոհերի Է բերել այն ժամանակվանից ի վեր, երբ իշխանություններն սկսել են գրանցել նման տեղեկատվությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Կալիֆոռնիայի Բյութի, Վենտուրայի եւ Լոս Անջելեսի օկրուգներում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին: Նա կարգադրել Է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին, որոնք անհրաժեշտ են հրդեհի դեմ պայքարելու եւ դրա հետեւանքների վերացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: