ՊՆ-ն կատարել է ՀՀ զինված ուժերի համար կործանիչների գնման ընտրությունը. Դավիթ Տոնոյան
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն կատարել է կործանիչ ինքնաթիռների գնման ընտրությունը: Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Ընտրությունը արդեն կատարված է, մնում է լուծել ֆինանսատեխնիկական հարցերը»,- ասաց Տոնոյանը:
Հարցին՝ հնարավոր է, որ խոսքը ռուսական «Սու-30» կործանիչների մասին է, Տոնոյանը պատասխանեց. «Հնարավոր է»: