Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ» Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ» «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ» Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ» Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ» Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ» Անհաղորդ չպետք է մնան. «Փաստ» «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ» Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»


Ագրեսիվ արտաքին քաղաքական հայտարարություններով և գործողություններով Ռուսաստանն ինքն է հրում...

Միջազգային

nmnby.eu-ն «Արդյոք տեղ կա՞ չեզոքության համար» հոդվածում գրում է, որ ՆԱՏՕ-ի Արևելյան գործընկերության ոչ բոլոր երկրներն են ձգտում չեզոքության: Նոյեմբերի 13-ին «Մինսկի երկխոսություն» կազմակերպությունը իրականացրել է «Արևելյան գործընկերություն. արդյոք տեղ կա՞ չեզոքության համար» համաժողովը: Միջոցառումը ստացվել էր բավականին ներկայացուցչական: Մասնակցել են Եվրոպայի չեզոք պետությունների մեծ մասի (Ավստրիա, Մալթա, Ֆինլանդիա, Շվեդիա և Շվեյցարիա) և Արևելյան գործընկերության բոլոր երկրների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) պաշտոնական ներկայացուցիչներ: Ըստ երևույթին, պետք չէ ապացուցել, որ տվյալ դեպքում չեզոքություն ասելով՝ ենթադրվում էր Ռուսաստանի «չափից դուրս ազդեցությունից» ազատվելը, քանի որ նման բան ինչպես Եվրոպայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի կողմից մինչև այժմ չի նկատվել:

Ընդհանուր առմամբ գոյություն ունի չեզոքության մի քանի տեսակ՝ դասական, վերապահումներով, չհամակցված և այլն, սակայն այդ տարբերությունները այստեղ նշանակություն չունեն: Առաջին հերթին ոչ բոլոր գործընկեր-երկրներն են ցանկանում ձեռք բերել նման կարգավիճակ: Ինչպես հայտնի է, Վրաստանը և Ուկրաինան ցանկանում են մտնել ՆԱՏՕ, չի բացառվում, որ մոտակա ժամանակներում նրանց կարող է միանալ նաև Մոլդովան: Պարզ է նաև, որ այս երկրների ուղին երկարատև ու բարդ է լինելու: Ավելին, նրանք կարող են անգամ չհասնել իրենց նպատակին, բայց ներկայումս այս ամենն այդ երկրներին քիչ է անհանգստացնում: Տեսականորեն չեզոքությունը որպես իրենց նպատակ չեն հայտարարել նաև Ադրբեջանը և Հայաստանը: Իսկ ահա Բելառուսը, չնայած համաձայն սահմանադրության դրույթի, պետք է հասնի դրան, բայց այդ հարցը երբեք էլ չի բարձրացրել: Այդ մասին հայտնեց նաև այդ երկրի արտաքին հարաբերությունների գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան՝ ասելով, որ այդ հաշվով «ճանապարհային քարտեզ» չկա, և ոչ մի քննարկում չի էլ եղել: Ավելին, նա նշեց, որ երկրի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը և Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը անհամատեղելի են չեզոքության սկզբունքների հետ, բայց, այնուամենայնիվ, այդ սկզբունքների որոշ էլեմենտներ գործնականում ինչ-որ չափով իրականացվում են:

Ամենակարևոր խոչընդոտն այն է , որ նախկին խորհրդային երկրների կողմից չեզոքության կամ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու ձգտմանը անմիջապես ամբողջ ուժերով հակազդում է Ռուսաստանը: Բանն այն է, որ բացասական օրինակը նա արդեն տեսել է: Խորհրդային Միությունը իր գոյության վերջին տարիներին համաձայնեց Կենտրոնական Եվրոպայի երկրների չեզոքությանը, իսկ արդյունքում ստացվեց, որ դրանք բոլորը հետագայում հայտնվեցին ՆԱՏՕ-ում: Մոսկվայում մինչև հիմա չեն հասկանում, որ ագրեսիվ արտաքին քաղաքական հայտարարություններով և գործողություններով ինքն է «հրում» իր նախկին գործընկերներին դեպի ՆԱՏՕ, որն էլ, ի դեպ, այնքան էլ մեծ ցանկություն չունի ընդունել նրանց: Այս ամենով հանդերձ, Կրեմլում հասկանում են, որ նրանց, ովքեր արդեն այնտեղ են՝ վերադարձնել անհնար է, չնայած անգամ այդ դեպքում վերադարձի մտքերը ռուսական ղեկավարությանը հանգիստ չեն տալիս: Պարզ է, որ ՆԱՏՕ-ին արդեն ինտեգրված այս «չեզոք» պետությունները կասկածներ չունեն, թե որտեղ կհայտնվեն Արևելք-Ռուսաստան հակամարտության ծագման դեպքում:

Ներկայումս Մոսկվայի կողմից նման խիստ անցանկալի իրադարձությունների զարգացման կանխարգելման համար ուժը և ժամանակը բավարարում է: Այնպես որ, ցանկացած Արևելյան գործընկերության երկիր կարող է մտածել չեզոքություն ձեռք բերելու մասին այն ժամանակ, երբ ինչ-որ պատճառով կամ անկարող լինելու հետևանքով Ռուսաստանը դրան չի ընդդիմանա: Ամենապարադոքսալը այստեղ այն է, որ նման դեպքերում չեզոքության պահանջը ավտոմատ կերպով արդեն իսկ անիմաստ է դառնում...

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ-ում կամ Մերձավոր Արևելքում․ ԶելենսկիԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունըՀրադադшրի ռեժիմը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա․ Մակրոն «Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում․ «Փաստ»ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչը«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքար«Իշխանության վախը հասարակության շրջանում հեղինակություն, պատիվ և արժանապատվություն ունեցող անձանցից է». Տիգրան Աբրահամյան Ապրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԵրաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Հարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանՌաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Ձյան տախտակ. ի՞նչ պատմություն ունի շատերի սիրելի մարզասարքը. «Փաստ»Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԱՊՐԻԼԻ). Աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը, երգի առաջին ձայնագրությունը. «Փաստ»Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Կայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Եկեղեցու տարածքից մարդ առևանգումը չի մոռացվելու. Հրայր ԿամենդատյանՓոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»