Մելիք գյուղի պոմպակայանի ջրագիծը առանց աճուրդի գյուղապետը հանել է վաճառքի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին Մելիք գյուղի բնակիչները: Նրանք դժգոհեցին, որ ավագանու որոշում կա, որ խողովակները պետք է վաճառքի հանվեն միայն աճուրդով, քանի որ դա համայանքի սեփականությունն է եւ ստացված շահույթը պետք է օգտագործվի գյուղի առաջնային կարիքները հոգալու համար: Մելիքցիների խոսքով, դեռ 1.5 տարի առաջ է գյուղապետը խողովակները վաճառքի հանել, սակայն հանդիպելով բնակիչների դիմադրությանը, հետ է կանգնել այդ մտքից, իսկ հիմա ունենալով պոտենցիալ գնորդ՝ շտապում է օր առաջ վաճառել խողովակները:
Շարունակությունը՝ այստեղ...