ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր գոհունակությունն է հայտնել թուրքական նավահանգստում ամերիկացի նավաստիներին ծեծի ենթարկելու փաստի առիթով Թուրքիայի արձագանքից: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք սերտ համագործակցել ենք թուրքական իշխանությունների հետ՝ այն պահից սկսած, երբ Իսլամաբադում տեղի է ունեցել միջադեպը։ Նրանք ձերբակալություններ են իրականացրել, և մենք գոհ ենք նրանց արձագանքից»,- ասել է Պսակին:
Միաժամանակ, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն Ստամբուլը շփոթել է Իսլամաբադի հետ: