Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է առանց տեղումների եղանակ Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ Ադամյան


Հայ 40-ամյա դարպասապահը. Ռոման Բերեզովսկու հարցազրույցը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին

Սպորտ
Եվրո-2016-ի որակավորման փուլի՝ Պորտուգալիայի դեմ հանդիպմանն ընդառաջ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը նյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկու մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ «Հավաքականում յուրաքանչյուր հանդիպումն ինձ համար տոն է»,- UEFA.com-ին տված հարցազրույցում ասել է Ռոման Բերեզովսկին, ով 40 տարեկան է, բայց չի շտապում ավարտել կարիերան։ 1996 թվականի օգոստոսին Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Ռոման Բերեզովսկին։ Երիտասարդ դարպասապահը օգնեց գոլազուրկ ոչ-ոքի խաղալ Պորտուգալիայի հետ Երևանում և երկար տարիներ մնաց հայկական թիմի համար առաջինը։ Այսօր նա 40 տարեկան է, և նա կրկին պատրաստվում է կասեցնել պորտուգալական հարձակումները։ Ալգարվեում կայանալիք խաղից օրեր առաջ նա կիսվեց UEFA.com-ի հետ իր հիշողություններով ու ակնկալիքներով։ «Դժվար է ինչ-որ բան հիշել 1996-ից,-խոստովանում է Բերեզովսկին։ - Հիշում եմ՝ մեծ ճնշում կար, գիտեինք, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ։ Այդ ժամանակ վատ խաղ չանցկացրինք։ Վերջնամասում պորտուգալացիները 11-մետրանոցի իրավունք ստացան, և ես, ինչպես երբեք, ուզում էի այն որսալ։ Գնդակը դարպասաձողին դիպավ, ու մենք ոչ-ոքի ավարտեցինք։ Ա՜յ թե ուրախություն էր հանդիպումից հետո»։ Մինչ այժմ Հայաստանը չորս անգամ է հանդիպել Պորտուգալիային։ Բերեզովսկին մասնակցել է երեք հանդիպման ու ևս մեկ անգամ հավաքականին օգնել սեփական դաշտում ոչ-ոքի՝ արդեն 1:1 հաշվով ավարտել հանդիպումը Եվրո-2008-ի որակավորման փուլում։ Պատասխան խաղում ֆավորիտը հաղթել է նվազագույն առավելությամբ։ «Հստակ հիշում եմ, թե ինչ ուժ էր դիմակայում մեզ,-պատմում է դարպասապահը։ - Ում անունն էլ տալու լինեինք, բոլորը հայտնի ֆուտբոլիստներ էին, բոլորը ծարավի էին իրենց ցույց տալու միջազգային ասպարեզում։ Բայց մեր համախմբվածությունը մրցակցին թույլ չտվեց իրացնել իր այդ գերազանցությունը։ Ի վերջո ֆուտբոլ խաղում են ոչ թե անունները, այլ ֆուտբոլիստները»։ Այդ ժամանակներից Հայաստանի հավաքականում ներկայումս երեք ֆուտբոլիստներ են մնացել՝ Ռոման Բերեզովսկին, Ռոբերտ Արզումանյանն ու Էդգար Մանուչարյանը։ Պորտուգալական թիմն էլ արդեն այն չէ, բայց դա իրերի դասավորությւոնը չի փոխում։ «Ինչպիսին էլ լինեն անունները, պորտուգալացիները միշտ ուժեղ են։ Իզուր չէ, որ նրանց «եվրոպական բրազիլացիներ» են անվանում,-ընդգծում է վետերանը, ով երկրի պատիվը պաշտպանել է 90 հանդիպումներում։ - Ինչպես բոլորը, ովքեր խաղում են Պորտուգալիայի դեմ, մենք պետք է զգուշանանք Կրիշտիանու Ռոնալդուից՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկից»։ Հատկապես որ հենց Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը 2007-ի օգոստոսի 22-ի խաղում։ Թեև Հայաստանը պատմականորեն իրեն ցույց է տվել որպես անհարմար մրցակից պորտուգալական հավաքականի համար, Բերեզովսկին պատրանքներ չունի։ «Դժվարագույն հանդիպում է լինելու,-ընդունում է նա։ - Պորտուգալացիները հիմա էլ խմբի ֆավորիտներից են։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել մեկնարկային հարձակողական խաղը, առանց դրա, համոզված եմ, ոչինչ չի ստացվի։ Հանդիսատեսը նրանց առաջ կմղի, ու մենք պետք է դրան պատրաստ լինենք Մեզ պետք կլինի առավելագույնս կենտրոնացած խաղալ պաշտպանությունում ու որսալ մեր պահերը հարձակման գծում։ Բեռնար Շալանդի սաները երկու խաղից հետո կարող էին մեկի փոխարեն երեք միավոր ունենալ, եթե Սերբիայի դեմ խաղում 89-րդ րոպեին բաց չթողնեին հաղթանակը։ Բայց եթե այն ժամանակ հայերը չէին կարող հույս դնել հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների վրա, ապա հիմա Պորտուգալիա մեկնել են բոլոր լավագույնները՝ բացի Արազ Օզբիլիսից։ «Այսօրվա կազմը լավն է,-կարծում է դարպասապահը,-անցյալ խաղում մենք առանց հարձակման առաջատարների ցույց տվեցինք, որ կարող ենք գոլ խփել ու չպարտվել։ Բայց Հենրիխ Մխիթարյանի ու Յուրա Մովսիսյանի դերը շատ մեծ է»։ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում առաջին անգամ 24 հավաքական կխաղա, ինչը հնարավորություն է տալիս թիմին հաղթահարել որակավորման փուլը, մանավանդ որ խմբում դեռ ոչ մի թիմ մեկից ավելի հաղթանակ չի տարել։ Բերեզովսկին էլ է այդ մասին երազում. «Մենք այնպիսի խմբում ենք, ուր բոլորը բոլորից կարող են միավորներ խլել։ Ես հավատում եմ հավաքականի հաջողությանը։ Ֆրանսիայի ուղեգրի համար պայքարը մինչև վերջին տուրը շարունակվելու է։ Կարևորն այն է, որ ամեն աղից առաջ գիտենք՝ կարող ենք միավորներ վաստակել, անկախ մրցակցի ով լինելուց»։ Բերեզովսկին պրոֆեսիոնալ կարիերան սկսել է դեռևս ԽՍՀՄ առաջությունում՝ «Կոշկագորեց» թիմի կազմում 1991-ին։ Բայց որտեղ էլ նա խաղացել է, միշտ կարողացել է համապատասխանել ժամանակի պահանջներին։ «Ֆուտբոլն, իհարկե, տեղում չի կանգնում, զարգանում է; Հիմա այն ավելի արագ է դարձել, պահանջվում է ավելի մեծ ֆիզիկական պատրաստվածություն։ Շատ են փոփոխությունները։ 90-ականների կեսերին մեզ մոտ անցումային շրջան էր, հետխորհրդային տարածքներում շատ հարցեր ու դժվարություններ կային։ Պայմաններն այնպիսին չէին, ինչպիսին հիմա»,-նշում է նա։ UEFA.com Սեպտեմբերին Բերեզովսկին դարձավ Եվրո-2016-ի որակավորման փուլի ամենատարեց ֆուտբոլիստը՝ խաղալով 40 տարեկան 34 օրական հասակում։ Պորտուգալիայի դեմ խաղում նա պետք է շրջանցի հյուսիսիռլանդացի Մայք Թեյլորին, լեհ Եժի Դուդեկին ու շոտլանդացի Ջիմ Լեյթոնին և դուրս գա եվրոպական հավաքականների ամենատարեց ֆուտբոլիստների ցանկի տասներորդ հորիզոնական. Բերեզովսկին այդ խաղում կլիի 40 տարեկան 101 օրական։ Իսկ ավարտել նա չի պատրաստվում։ «Իզուր չեն ասում, որ դարպասապահը թիմի կեսն է։ Բայց շնորհիվ այն բանի, որ մեր հարձակման գիծն ավելի ուժեղ է դարձել, ինձ համար էլ խաղալն ավելի հեշտ է դարձել»։ Թեև Բերեզովսկին հավաքականին է նվիրել 18 տարի, որևէ խոսք չի կարող լինել հոգեբանական հոգնածության մասին, անգամ չնայած Մոսկվայի «Դինամոյում» նա միշտ չէ, որ ընդգրկվում է մեկնարկային կազմում։ «Հավաքականում յուրաքանչյուր խաղ ինձ համար տոն է,-ուղիղ ասում է նա,-ուրախ եմ, որ Հայաստանում նման տաղանդավոր խաղացողների սերունդ է հասունացել։ Անում եմ ամեն ինչ, որ հետ չմնամ երիտասարդներից, և կխաղամ հավաքականում այնքան,ինչքան ուժերս հերիքեն ու ինչքան ինձ հրավիրեն»։
Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Հրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՓաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների