Աֆղանստանում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի
ՄիջազգայինԱֆղանստանի հարավարևելյան շրջանում գտնվող մզկիթում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 27 զինվորական է զոհվել, ևս 79-ը վիրավորումներ է ստացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, պայթյունը տեղի է ունեցել Հոսթ նահանգում մահմեդական պարտադիր ուրբաթօրյա աղոթքի ժամին: Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին:
Ինչպես ասվում է աֆղանական աղբյուրի հաղորդագրության մեջ, մզկիթում պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ավելի դատապարտել էր հարձակումն ու հրահանգել հետաքննել միջադեպը: