Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Կասկածելի մեծ զեղչերը. «Սև ուրբաթի» հայկական իրականությունը

Արմատներով 19–րդ դարից ու արդեն 20– րդ դարում «Սև ուրբաթ» անունը ստացած ավանդույթը արդեն մի քանի տարի է, ինչ հայտնի է նաև հայ հասարակությանը: Սա այն օրն է, երբ աշխարհի շատ երկրներում տարատեսակ խանութներ հայտարարում են խելահեղ զեղչերի մասին, իսկ մարդիկ նույնիսկ մեկ օր առաջ են խանութների մոտ հերթ կանգնում: 

Երեկ մեկնարկած ու 2 օր տևող «Սև ուրբաթ»–ը Հայաստանում մի փոքր այլ կերպ է դրսևորվում: Իհարկե, այստեղ ևս հայտարարվում է զեղչերի մասին, բայց դրանք այն զեղչերը չեն, որոնք շատ այլ երկրներում են: Այս տարիների ընթացքում մեր քաղաքացիները միշտ դժգոհել են հայտարարված «զեղչերից»: Խնդիրն, ըստ էության, մեծ զեղչեր չանելու մեջ չէ: Խնդիրն ավելի շատ «մեծ զեղչերի» մասին հայտարարելն է, որն իրականության հետ այդքան էլ աղերս չի ունենում: Օրինակ՝ մի քիչ ուշադիր լինելու դեպքում շատ հնարավոր է տեսնել մի ապրանք, որը մեկ շաբաթ առաջ ավելի մատչելի էր, քան «Սև ուրբաթ»–ի կամ հայտարարված այլ զեղչերի շրջանում: 

«Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս տարիների ընթացքում ուշադիր հետևել է մեր երկրում առկա թե՛ ընդհանուր զեղչային համակարգին և թե՛ մեզ մոտ արդեն մի քանի տարի անցկացվող «Սև ուրբաթ»–ին: Այս առումով հ/կ նախագահը դրական միտումներ է նկատել:

«Նախկինում ավելի շատ ձևական բնույթ էր կրում այդ ամենը և խանութներում մասսայական փակցվում էր 70–80 տոկոս զեղչերի մասին, այնինչ իրականությունն այլ էր. գինն ուղղակի արհեստական բարձրացնում էին ու հետո արհեստական էլ իջեցնում: Հաշվի էր առնվում սպառողի հոգեբանությունը: Սպառողը կարող էր գայթակղվել նման գովազդներով ու մտնել խանութ և արդյունքում խաբեության զոհ էին դառնում: Բայց վերջին շրջանում այս ոլորտը մի քիչ կարգավորվել է: Կան խանութներ, որոնք ավելի բարեխղճորեն են մոտենում հարցին, իրական զեղչեր են անում, և սպառողներն օգտվում են այդ զեղչերից: Թեպետ, դեռ կան որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք ավելի շատ մոլորության մեջ են գցում սպառողներին: Այնուամենայնիվ, նման օրերին մեզ մոտ որոշակի գնանկում լինում է»,– «Օrer»- ի հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

Մասնագետի խոսքով՝ «Սև ուրբաթը» տնտեսվարողներին հնարավորություն է տալիս իրենց ապրանքը վաճառել, շրջանառությունը և եկամուտը շատանում է: 

«Իհարկե, այլ երկրներում «Սև ուրբաթի» հետևանքներն ու արդյունքները մեր երկրի հետ համեմատելը ճիշտ չի լինի, բայց այն, որ մեր սպառողները ևս սպասում են «Սև ուրբաթին», փաստ է: Հետաքրքրությունն ակնհայտորեն ավելացել է»,–նշեց հ/կ նախագահը:

Նրա խոսքով՝ հետաքրքրության հետ մեկտեղ մեր քաղաքացիների շրջանում մեծացել է նաև իրազեկվածության մակարդակը:

«Համեմատած նախորդ տարիների հետ՝ այսօր կարող եմ ասել, որ մեր սպառողն ավելի գրագետ է, ավելի ուշադիր է գնած ապրանքի նկատմամբ, ինչը ողջունելի է: Իհարկե, իրավիճակն այն ցանկալի աստիճանին չի հասել, որ սպառողը միշտ պաշտպանված լինի, բայց առաջընթաց կա: Իսկ ցանկալի աստիճան չունենք, որովհետև կա օրենքը խախտելու խնդիր, որն արդեն տնտեսվարողների դաշտում է: Հաճախ որոշ տնտեսվարողներ չեն պահպանում օրենքի այն կետը, ըստ որի՝ գնված ապրանքը սպառողը կարող է վերադարձնել 14 օրվա ընթացքում»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով զեղչային համակարգին՝ Կարեն Չիլինգարյանը քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց նաև հետևյալ հանգամանքի վրա.

«Անհեթեթություն է, երբ մի քանի տասնյակ ապրանք ունեցող խանութը հայտարարում է 70 տոկոս զեղչի մասին: Ընդհանրապես մեծ զեղչերը կասկածի տեղիք են տալիս: Փոքր շուկայում, որտեղ մի քանի տասնյակ ապրանք է վաճառվում, չի կարող հանկարծ մեծ զեղչերի մասին հայտարարվել: Իսկ արտասահմանյան երկրներում տասնյակ հազարավոր ապրանքներ են վաճառվում, և այդ երկրներում մեծ զեղչեր անելու հնարավորությունն ավելի մեծ է: Մեզ մոտ, ցավոք, դա հնարավոր չէ, որովհետև ունենք փոքր շուկա, իսկ գնողունակությունն ավելի ցածր է»:

Կարեն Չիլինգարյանը հենց վերոնշյալով է բացատրում «Սև ուրբաթի»՝ այլ երկրների ու մեզ մոտ առկա իրականության տարբերությունը: «Այս պարագայում ավելի ճիշտ է, երբ տոկոսներն ավելի ցածր են գրվում: Հիմա հիմնականում 10–15 տոկոս զեղչեր են անում, ինչը որոշակի դեպքերում նույնիսկ ավելի ընդունելի է: Սա ավելի ընդունելի է, քան մեծ զեղչերը, որոնք մեր պարագայում կասկածի տեղիք են տալիս: Ցածր տոկոսներն ավելի ռեալ են՝ 15–20 տոկոս զեղչն ավելի մոտ է իրականությանը, քան 70 տոկոսը»,–հավելեց մեր զրուցակիցը:

Հոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»