Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է «Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ Մամիջանյան Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերում


Փոխվարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Ինչպես  տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը տարածքով և բնակչությամբ փոքր, սակայն բիզնես ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առումով մեծ հնարավորություններ ընձեռնող երկիր է:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասել է, որ այս գարնանը հայ ժողովուրդը թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրեց, ինչի մասին հիացմունքով խոսեց ու մինչև հիմա խոսում է միջազգային հանրությունը: Այժմ, բացի քաղաքական, ժողովրդավարական հեղափոխությունից, նաև տնտեսական հեղափոխություն պետք է իրականացվի: Այդ նպատակով հենց առաջին օրվանից կառավարությունը լծվել է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու և ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին: Այս գործընթացում կառավարությունը հանդես է գալիս իբրև համակարգող. այն չի միջամտում ազատ շուկայական հարաբերություններին, այլ հաստատում է խաղի կանոններ օրենսդրական բարեփոխումների միջոցով և սահմանում է պետության ռազմավարական գերակայությունները:

Իր խոսքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ներդրողներին ու գործարարներին Հայաստանն առաջարկում է ոչ միայն իր ներքին շուկան, այլև լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ հնարավորություն է ստեղծում մուտք գործելու մոտ 200 մլն սպառող ունեցող շուկա, որի գումարային ՀՆԱ-ն շուրջ 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար է: Բացի այդ, Եվրասիական միության շրջանակներում երկիրն ազատ առևտրի պայմանագրեր ունի մի շարք պետությունների հետ, ինչպես նաև ընթանում է ազատ առևտրի գոտի ձևավորելու գործընթաց հարևան Իրանի հետ: Հայաստանը նաև  Եվրոպական միության հետ կնքել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև օգտվում է առևտրի արտոնյալ GSP+ ռեժիմից, որով նախատեսվում է 0 կամ նվազեցված մաքսատուրք շուրջ 6200 անուն հայկական ծագման ապրանքների համար: Այսպիսով, Հայաստանը կարող է կամուրջ լինել դեպի եվրոպական, եվրասիական ու Մերձավոր Արևելքի շուկաներ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ անցած ամիսների ընթացքում կառավարությունը հիմնարար քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարում և հսկայական առաջընթաց գրանցել այս ուղղությամբ: Շուկայի ցանկացած ոլորտ մուտք գործելու համար այլևս չկան արհեստական խոչընդոտներ: Կառավարությունը նաև մշակում է ներդրողների համար ծառայությունների մատուցման մեկ պատուհանի նախաձեռնությունը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն բիզնեսի զարգացման բոլոր փուլերում:

Պարզեցվում են նաև օրենքները և կարգավորումները, բյուրոկրատական խոչընդոտները հասցվում են նվազագույնի: Արդեն իսկ նախաձեռնվել են հարկային օրենսգրքի բարեփոխումները, որոնց նպատակը հարկային վարչարարության պարզեցումը և հարկային բեռի նվազեցումն է:

Ամփոփելով ելույթը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերափոխման այս գործընթացում կառավարությունն ունի գործարար համայնքի աջակցության կարիքը և մեծ նշանակություն է տալիս հետադարձ կապին ու փոխադարձ վստահության միջավայրում աշխատանքին: Նա վստահություն է հայտնել, որ գործարար համայնքի հետ սերտ համագործակցության և մշտական հաղորդկացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն զարգացում և տնտեսական աճ:

 

«Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցԿան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ