Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


«Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք». Տիգրան Վիրաբյանը ստուգայց է կատարել կրթամշակութային օջախներում

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային ստուգայցով եղել է մայրաքաղաքի մի շարք կրթամշակութային օջախներում: Տիգրան Վիրաբյանը նախ այցելել է քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, ծանոթացել գործունեությանն ու ընթերցողների համար ստեղծված պայմաններին: Այս գրադարանից ամեն օր շուրջ 1500 ընթերցող է օգտվում: Էլեկտրոնային գրացուցակների ներդրված համակարգն ու գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը կիրառվում է գրադարանի բոլոր բաժիններում: Այսօր ընթերցողներին առաջարկում է նաև շուրջ 1 մլն 200 000 միավոր թվայնացված գրականություն, որը մատչելի է բոլորին՝ շուրջօրյա:

Ինչպես  տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ հաջողված այս փորձը պետք է ներդնել նաև մայրաքաղաքի մյուս գրադարաններում: Օգտվելով առիթից՝ փոխքաղաքապետը գրանցվել է գրադարանում: Տիգրան Վիրաբյանը տնօրենին առաջարկել է գրադարանում առկա գրականությունը տրամադրել նաև սահմանամերձ գյուղերի գրադարաններին: 

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես  ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը:

«Լեփ-լեցուն դահլիճով ներկայացում ունեցող թատրոնը նման խնդիրներ չպետք է ունենա: Հրամցվող պատկերը, որ տեսնում եմ համացանցում և թատրոնում, տարբեր բաների մասին են վկայում: 360 տեղանոց դահլիճում 20 ներկայացում՝ դա նշանակում է 7000 հանդիսատես»,- նշել է Տիգրան Վիրաբյանն ու հանձնարարել գրանցել խնդիրները, որպեսզի ըստ առաջնահերթության դրանց լուծումներ տրվեն:

Փոխքաղաքապետը նշել է նաև, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում  արդեն մեկ շաբաթ շարունակ ընթացող ստուգումների վերջնական արդյունքի վրա ազդեցություն չունենալու համար ստուգայցը պլանավորվել է այնպես, որ ստուգումներն արդեն ամփոփման փուլում լինեն:

«Եթե այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնը ամենանվազագույն ջերմաստիճանի առումով չունի անհանգստություն, այդտեղ ցանկացած որակի ստեղծագործություն ծնվելու դեպքում չի կարող դրական արձագանք ակնկալել: Մենք այստեղ շատ ավելի զգուշավոր պիտի լինենք, որովհետև գործ ունենք փոքրիկ հանդիսատեսի հետ, հետևաբար, մեր պատասխանատվության զգացումն ավելի մեծ է»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:  

 Երևանի փոխքաղաքապետն այցելել է նաև թատրոնի շենքում գործող «Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն» ՀՈԱԿ, ուր շուրջ 900 երեխա է հաճախում: Տիգրան Վիրաբյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել խմբակների պայմաններին, երեխաների ընդունելության ու վարձավճարների կարգին, ինչպես նաև գրանցամատյաններին: 

Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ անակնկալ ստուգայցերի նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն ու իրավիճակի ճիշտ գնահատումն է: 

«Մենք չենք ստուգում, որ խնդիր գտնենք, մենք ստուգում ենք, որ առաջ եկած խնդիրների համար լուծումներ առաջարկենք: Արդեն երկրորդ շրջայցն ենք կատարում և տեսնում ենք, որ պատահական ստուգայցերը, այսպես ասած, մեղմ չեն ընդունվում: Մենք խաբկանքների, կոսմետիկ լուծումներ տալու ցանկություն չունենք, մենք ընդամենը ցանկանում ենք առերեսվել իրական խնդիրներին»,- ընդգծել է փոխքաղաքապետն ու նկատել, որ այս ստուգումները նաև որոշակիորեն ազդակ կլինեն բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք աշխատում են քաղաքապետարանի ենթակայության ներքո:

Մայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է