Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»


Ի՞նչ անել Սաշիկի 30 միլիոնի հետ

Վերլուծական

Նախօրեին նախընտրական հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատա Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի եղբայրը հայտարարություն է արել, որ ինքը պատրաստ է իր հաշվին եղած գումարի առնվազն մի մասը ինչ– որ նպատակների համար տրամադրել: Փաշինյանը նշեց, որ Սարգսյանը նույնիսկ պատրաստ է ողջ գումարը վերադարձնել բյուջե: Նույն հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նաև նշեց, որ իրեն տեղեկացրել են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանն ու ասել, որ Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը նվիրում են պետությանը։ «Կա հարուցված քրգործ, բայց, ըստ ամենայնի, նրանք նաև որոշակի հանրային վերաբերմունք ակնկալելով, կամ անցումային արդարադատության գործիքից օգտվելու հնարավորության համար, թերևս, այսպիսի քայլի են դիմել», – ասել է Փաշինյանը։

Խնդիրը չի լուծվում

Մեր նախորդ համարներում քանիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը խոշոր կապիտալի լեգիտիմության հարցն է: Տարիներ շարունակ այդ կապիտալը կուտակվել է ոչ լեգիտիմ ճանապարհներով, այդ կապիտալի հանդեպ եղել է խորը հասարակական անվստահություն: Ամեն դեպքում, այդ կապիտալը նաև ունի բավական ազդեցիկ դերակատարություն և բացառապես եղած օրենսդրական գործիքներով, բացառապես արդարադատության եղած համակարգով հնարավոր չէ լուծել խնդիրը: Ինչպես ցույց տվեց կառավարության գործունեության առաջին ամիսների աշխատանքը, միայն սեղանին եղած գործիքակազմով խնդրին մոտենալը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև ավելի է խորացնում այն՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իմաստով: Քաղաքական իմաստով այդ կապիտալի կրողներն ավտոմատ կերպով հայտնվում են իշխանության մրցակիցների ճամբարում՝ ֆինանսավորելով իշխանության դեմ քաղաքական ու քարոզչական նախագծերին: Տնտեսական իմաստով էլ վտանգ կա, որ կուտակված կապիտալը կարող է սառել հայկական և արտասահմանյան բանկերում: 

Այս իմաստով ողջունելի է, որ պոպուլիստական հռետորաբանությամբ սկսված քարոզարշավի գոնե կեսից արվում են առարկայական հայտարարություններ, որոնք վերաբերում են կենսական խնդրի լուծմանը: Իհարկե, դեռևս չկան ավելի հստակ մանրամասներ հնչեցված երկու դեպքերի հետ կապված, թե ինչպես են վերադարձվելու անօրինական համարվող գույքը կամ կասկածելի համարվող գումարները: Բայց նախ՝ արձանագրենք, որ կապիտալի հետ հարաբերությունների մասով Փաշինյանը թերևս անում է իր կողմից ամենաառարկայական հայտարարությունը: 

Հարցեր, որոնք դեռևս չունեն պատասխաններ

Խնդիրը, սակայն, այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ, ու միայն հանրահավաքային հայտարարություններով այն բացատրելը դժվար է: Մեծ հաշվով կա խնդրի երեք կողմ, որից միայն մեկին է Փաշինյանն անդրադառնում՝ կասկածելի կապիտալի ինքնակամ փոխհատուցման դիմաց հանրային համերաշխության ու ներողամտության հանգամանքը: Խնդիրն ունի ևս երկու շերտ:

Նախ, պետք է հստակեցվի, թե ինչպես է որոշվելու այս կամ այն գույքի, գումարի ապօրինության ու բյուջեի հետ վերադարձվող համամասնության չափը: Փաշինյանն այս հարցերի պարզաբանման համար մեջբերում է անցումային արդարադատությունը: Բնականաբար, հեղափոխությունը չի կարող հապաղել, չի կարող թաթախվել երկարատև դատական պրոցեսների մեջ ու խնդիրն ունի արագընթաց լուծումներ ու լուծման գործիքներ ներմուծելու անհրաժեշտություն: Այս իմաստով շատ կարևոր է հասկանալ՝ ինչ մեխանիզմով է գործելու անցումային արդարադատությունը, ինչպես են տարանջատվելու բյուջե վերադարձվող գումարների համամասնությունը: Աշխարհում կան հազարավոր մեխանիզմներ նման պրոցեսների դեպքում, բայց որպեսի գործընթացն առավելապես հստակ լինի, չթողնի մանևրի կամ ընտրողական որոշումների տեղ, պետք է հստակեցնել մեխանիզմը: Հույս ունենք, որ գոնե ընտրություններից հետո կներկայացվի այդ գործընթացի իրականացման ծրագրային բաղադրիչը:

Երրորդ, ըստ էության, ամենակարևոր շերտը վերաբերում է բյուջե վերադարձված կապիտալի ապագային: Ենթադրենք՝ առաջին փուլում հնարավոր է լինում կասկածելի ծագմամբ կապիտալին բերել պետության հետ կոմպրոմիսի դաշտ, երկրորդ փուլով էլ հնարավոր է լինում արդեն իրականացնել բուն գործընթացը՝ պետությանը վերադարձնել «գողացվածը» կամ ապօրինի ձեռք բերվածը: Այս ամենից հետո ինչպե՞ս են կառավարվելու այդ միջոցները, ի՞նչ ուղղությամբ, ի՞նչ քաղաքականությամբ:

Ի՞նչ անել տվածի հետ

Փաշինյանի հայտարարություններից առայժմ պարզ է այդ ուղղություններից միայն մեկը՝ բանակը: Ըստ ամենայնի, նախորդ իշխանության տարիներին զինված ուժերի համար գործող սև դրամապանակն այլևս չկա, բայց կա կարիք սպառազինության և այլ ծախսերը բավարարելու: Սակայն, եթե, օրինակ, Ալեքսանդր Սարգսյանի պարագայում այս մոտեցումը հասկանալի է, ապա, օրինակ, նույն «Գոլդեն Փելըսի» կամ հնարավոր այլ անշարժ գույքի ու բիզնեսի դեպքում ի՞նչ մեխանիզմով պետք է կառավարվի պետական դարձող այդ գույքը: Այն աճուրդի է հանվելու որպես գործող բիզնես ու գումարը միանվագ ուղղվելու է բանակի՞ն: Թե՞ բիզնեսը շարունակելու է գործել ու ստացված եկամուտը պարբերական կերպով գնալու է պետական բյուջե:

Պարզ ճշմարտություն է , որ պետությունը վատ տնտեսվարող է, անարդյունավետ գործարար: Եվ այս դեպքում հարց է առաջանում, Հայաստանի համար կենսական կապիտալի լեգիտիմացման պրոցեսի արդյունքում բյուջե ու պետություն վերադարձվող կապիտալն ինչպես է կառավարվելու, ինչ սկզբունքներով, ինչ առաջնահերթություններով: Ի վերջո, պարզ է, որ այդ գործընթացը երկարատև լինել չի կարող, այդ կապիտալը մեկ անգամ է վերադարձվելու պետությանը: Հարցն այն է, պետությունը դրանք կծախսի մեկանգամյա թիրախավորմամբ, թե օրինակ կկարողանա ներդնել առավել հեռանկարային ոլորտներում: 

Հենց այստեղ է, որ նորից կանգնելու ենք իզմերի բացակայության խնդրի առաջ, որովհետև այդպես էլ պարզ չէ, թե ինչ տնտեսական քաղաքականություն, ինչ տնտեսական մոդել է դավանում այս կառավարությունը: 

Խաղի հստակ կանոններ

Խոշոր կապիտալի հետ կոմպրոմիսի գնալը քաղաքականապես կարևոր քայլ է, բայց նույնքան կարևոր է հասկանալ այդ գործընթացի ապագան: Արդյոք խնդիրը բացառապես դրվում է հանրային համերաշխության տեսանկյունից կամ բյուջեն կարճաժամկետ հեռանկարում համալրելու: Այս առումով, օրինակ, ավելի արդյունավետ կլիներ, որ նույն Ալեքսանդր Սարգսյանը իր հաշվին եղածը պետբյուջե մուտքագրելու փոխարեն, օրինակ, որևէ սահմանամերձ մարզում որևէ բիզնես հիմներ՝ պետության հետ հստակ պայմանավորվածություններով, խաղի հստակ կանոններով: Եթե նույն այս մոտեցումը կիրառվի բոլոր դեպքերի վրա, և բյուջե միանվագ գումար մուտքագրելու փոխարեն կասկածելի կապիտալ ունեցողները ստանձնեն երկարաժամկետ պարտավորություններ, այսպես ասած, բիզնեսի և սոցիալական բաղադրիչի համադրմամբ, ապա կունենանք ավելի երկարաժամկետ էֆեկտ:

Ի վերջո, չստացվի այնպես, որ ապօրինի կամ կասկածելի հարստացածները փոխհատուցեն պետությանը ու ասենք, դադարեն զբաղվել բիզնեսով, կամ ընդհանրապես հեռանան Հայաստանից, կամ էլ, որ ամենավատն է, որոշակի փոխհատուցումից հետո շարունակեն վայելել մնացյալ կապիտալը՝ պարզապես դա մինչև կյանքի վերջ ծախսելով:

Խնդիրն, ըստ այդմ, ունի մի քանի բաղադրիչ: Լեգիտիմացնել խոշոր կապիտալը, հասցնել հանրային համերաշխության որոշակի մակարդակի, նոր ազդակներ հաղորդել տնտեսությանը: Այս երեք կոմպոնենտները միայն համադրման արդյունքում է, որ կարող են երկարաժամկետ էֆեկտ տալ, այլապես մենք կունենանք մեկ տարվա կտրվածքով բյուջեի կտրուկ ավելացում, իսկ երկարաժամկետ առումով՝ ոչինչ:

Հ.Գ. Շատ է խոսվում նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատները՝ պետությանը նվիրաբերելու մասին: Եթե այս քննարկվող սցենարն իրականացվի ու այն արձանագրվի, որպես պետությանը հասված վնասի փոխհատուցում, ապա կրկին կունենանք այն խնդիրները, որի մասին խոսեցինք: Այդ առանձնատները հնարավոր չէ շահագործել, ասենք, թանգարանների կամ թատրոնների գործունեության համար, միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ովքեր են լինելու դրանց գնորդները: Առավել օպտիմալ տարբերակը առանձնահատուկ շքեղությամբ դղյակներին համապատասխան գույքահարկերի սահմանումը կարող է լինել, որը կենթադրի ոչ թե ամորֆ կապիտալի հաշվառում պետական գույքի արխիվում, այլ երկարաժամկետ ներարկում պետական ու քաղաքային բյուջե: Միով բանիվ՝ խնդիրը բավական համակարգային է, բազմաթիվ բաղադրիչներով: Առայժմ կարծես մոտեցել ենք միայն քաղաքական բաղադրիչին, բայց հույս ունենք, որ խնդրի մյուս կողմերը ևս կդիտարկվեն, ընդ որում, քարոզարշավային տրամադրություններից դուրս:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

Հայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին