Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում հանդիպել է դասախոսական կազմի և ուսանողության հետ։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակայությունները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կարեն Միրզոյանը խոսել է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական գործունեության պատճառով ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար։
Կարեն Միրզոյանն անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին և ընդգծել, որ այն կրելու է շարունակական բնույթ։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։