Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ» Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ» Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ» «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»


Զավեշտալի է, որ Փաշինյանը կարծում է՝ պատգամավորին կալանավորելն իր ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ին․ Արմեն Աշոտյան

Հասարակություն

Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով իր մտահոգություններն էր հայտնում քարոզարշավի ընթացքի, «Իմ քայլը» դաշինքի հայտարարությունների վերաբերյալ։

Ըստ Աշոտյանի՝ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը՝ հետապնդելով մի քանի նպատակ։ Արմեն Աշոտյանն ասաց, որ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են, որ վերջինիս վարկանիշը սրընթաց անկում է ապրում, որի համար Փաշինյանը մտահոգված է․

«Փաշինյանի վարկանիշը հիմա կազմում է 72 տոկոս, անցած ամսվա համեմատ այն ընկել է 10 տոկոսով։ Եւ նա հասկանում է, որ թեպետ մեզ փորձում է թաղել, այնուհանդերձ իր քարոզչության տրամաբանությունը կառուցել է ՀՀԿ-ի շուրջ։ Սա պրիմիտիվ մանիպուլյացիա է։ Գոնե վարչապետը պիտի ներկայացներ երկրի տեսլականը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ Փաշինյանի վարկանիշը կորում է, որովհետեւ ՀՀԿ-ն բացում է մարդկանց աչքերը, որովհետեւ իրենց քարոզչությունը հիշեցնում է Փաշինյանի՝ ժողովրդին տրված խոստումները, որոնց մեծամասնությունը, ըստ Աշոտյանի, չի կատարվել եւ չի էլ կատարվելու։

«Սա է Փաշինյանին ներվայնացնում եւ գցում, այսպես ասած, հանրապետականների ջանը։ Փաշինյանն ասելիք չունի, մի կողմից այնքան խոստումներ է տվել, որ դրանց մասին չի կարող խոսել ու ավել բան էլ խոստանալ չի կարող»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Արմեն Աշոտյանը։

Վերջինս անկեղծացավ՝ ասելով, որ խոստովանում է՝ ՀՀԿ-ի նկատմամբ վստահության անկումը սկսվեց այն ժամանակ, երբ ինքն ու իր գործընկերներն ասում էին մի բան, երբ իրականությունն այլ էր․

«Իշխանությունը վերցնելուց վեց ամիս անց Փաշինյանն ու իր թիմը համառորեն կրկնում են մեր սխալները։ Մարդիկ հիասթափված են ոչ միայն նրա համար, որ չի կատարում խոստումները, այլ նաեւ, որ իրենք սկսել են սուտ խոսել, արտաբերել գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Երբ ասում են, որ բռնի ձայն պետք չէ, վարչական ռեսուրսով եկած ձայն պետք չէ, իսկ մյուս կողմից հասարակությունը տեսնում է, թե ինչպիսի վարչական լծակներով են ձայներ հավաքում, ժողովուրդը սկսում է հասկանալ, որ իր երբեմնի սիրված վարչապետը սկսել է իրեն խաբել»,- ասաց Աշոտյանը՝ ըստ էության համաձայնելով, որ իրենք ժամանակին ե՛ւ ստել են քաղաքացիներին, ե՛ւ հայտարարել մի բան, որն իրականությունը չի համապատասխանում, ե՛ւ ընտրությունների ժամանակ օգտագործել վարչական ռեսուրս։

Աշոտյանը նաեւ ասաց, որ մարդիկ, ում պատճառով ՀՀԿ-ին սկսել էին չսիրել, այսօր Փաշինյանի թիմի կողքին են․ «Այդ նույն մարդիկ ձեզ համար ձայն են հավաքում, նրանք, որոնք ժամանակին ՀՀԿ-ի համար էին աշխատում։ Մեր սխալներն են կրկնում, երբ մանիպուլացնում ու ֆռռացնում են մարդկանց»,- նշեց Աշոտյանը՝ այսպիսով՝ չհերքելով նաեւ այն, որ ժամանակին իրենք «ֆռռացրել» են քաղաքացիներին։

Աշոտյանն անդրադարձավ նաեւ Փաշինյանի՝ Արարատում արած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար․

«Արամ Հարությունյանի հանդեպ գլխավոր դատախազությունը գործ է հարուցել եւ դիմել ԱԺ կալանքի թույլտվություն ստանալու համար։ Փաշինյանին թվում է՝ սա իր նախընտրական ջոկեռն է, որով կարող է չախել ՀՀԿ-ի նախընտրական արշավը։ Բայց նրանք քաղաքական կարճատեսություն ունեն։ Սա ապացուցում է, որ հակակոռուպցիոն պայքարը մեծապես շոու է, նպատակ ունի վարկաբեկելու, փոքրացնելու քաղաքական մրցակիցների կշիռը»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ այս դեպքի մասին, առանց անուն տալու, Փաշինյանը խոսում էր դեռ ամիսներ առաջ, եւ ոչ ոք չէր խանգարում այդ որոշումը կայացնել մինչ ընտրարշավը․

«Սա զավեշտալի է։ ԱԺ այսօրվա կազմը գրեթե ամբողջությամբ քարոզարշավ է անում, եւ կասկածում եմ, որ քվորում կապահովեն, որ Արամ Հարությունյանը կալանավորվի։ Հաջորդ զավեշտը՝ Հարությունյանը չի առաջադրվել որպես թեկնածու, այսինքն՝ դեկտեմբերի 24-ից նա այլեւս ԱԺ պատգամավոր չի լինելու, եւ որեւէ նիստի կարիք չէր լինելու կալանավորելու որոշումը կյանքի կոչելու համար։ Դուք պահել եք այս գործը՝ բերելով այն նախընտրական քարոզչության վերջին շաբաթը, որ դարձնեք դրոշակ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Փաշինյանը Արարատում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախկին նախարարը, կասկածվում է 14 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ քրեական գործ հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու համար։

Ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի վերջում Արմեն Աշոտյանն ասաց, որ ընտրատեղամասերում որեւէ մեկը չի հսկելու քաղաքացիներին, նա շնորհակալություն հայտնեց իրենց աջակիցներին եւ կոչ արեց ընտրել Հանրապետականին՝ ասելով, որ իրենք քիչ չեն ու մենակ չեն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ