ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այսօր մի կոնկրետ իրավիճակի կապակցությամբ հիշեցի երջանկահիշատակ Վլադիմիր Ռուբենիչի (իրավունքի դոկտոր Վլադիմիր Նազարյան) մի հանճարեղ արտահայտություն. «Մեզ մոտ դիմացինին ոչնչացնելու մարմաջը ավելի ուժեղ է, քան ինքնապաշտպանական բնազդը»: Հիրավի հանճարեղ է ասված: Լավ է, որ Ռուբենիչը մեր օրերի վիճակին ծանոթ չէ:
Բարի՛ եղեք, մարդիկ ... :)