Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի թիվ 1 լսարանն այսուհետև կկրի Լիլիա Չիլինգարյանի անունը. բժիշկ-գիտնականն այստեղ դասավանդել է ավելի քան 50 տարի

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի թիվ 1 լսարանն այսուհետև կկրի նույն ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարանի անունը։  Լսարանի բացմանը նվիրված միջոցառմանը ներկա էին ոչ միայն ընտանիքի անդամները ՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այլև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորները:

Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ներկաներից շատերը կիսվեցին Լիլիա Չիլինգարյանի մասին իրենց հուշերով: Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը նշեց, որ Լիլիա Չիլինգարյանը վաստակել է լավագույն ուսուցչի, դասախոսի անունն ու համբավը։

«Ինչու եմ ասում ուսուցչի, որովհետև նա բժշկական համալսարանի ընդունելության համար շատ երեխաների է պատրաստել, իմ երեխաների հետ էլ է պարապել, դա շատ մեծ արվեստ է, սերը դեպի առարկան պայմանավորված է դասախոսով»,- ընդգծեց պրոֆեսորը:

Միխայիլ Աղաջանովի խոսքով ՝ Լիլիա Չիլինգարյանին հաջողվել է դաստիարակել   շատ լավ երեխաների, որոնք ամեն մեկն իրենց ասպարեզում հասել են ամենաբարձր արդյունքների:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը ևս կիսվեց իր հուշերով. «Իրականում շատ բաներ կան ասելու: Մենք ոչ միայն գործընկերներ, հարևաններ ենք եղել, այլև ամբողջ կյանքում մեր գաղափարախոսությամբ ՝ կյանքի, մարդու նկատմամբ շատ հարցերում իրար հետ նույն կարծիքին ենք եղել: Հանձինս Լիլիայի ՝ մենք կորցրինք մեր բուհի ներկապնակի ամենապայծառ ներկերից, երանգներից մեկը»:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց բնավորությամբ ապացուցում են, որ կյանքում պետք է լինել անկեղծ ու ազնիվ:

«Երբ պարոն Մուրադյանի հետ ծանոթացա երկար ժամանակ զարմանում էի՝ ինչպես կարող է գոյություն ունենալ մարդ, որը մեր պայմաններում լինի բացառիկ ադեկվատ, այսինքն հասկանա աղքատի աղքատությունը, հոգեվիճակը, հիվանդ մարդու հոգեվիճակը ու ամեն մեկի կյանքով ապրի: Բայց երբ 2017 թվականին իրենց տանը եղա և ծանոթացա Լիլիա Արտաշեսովնայի հետ հասկացա, որ այդ հատկանիշները նրանից է փոխանցվել որդուն: Հազար տղամարդ երևի նման հոգի չունենա, ինչքան նա ուներ, ու ինչպես իմաստալից կյանքը ապրեց, այդպես իմաստալից մահով մահացավ։ Նրա մահվանից հետո  ծաղկեպսակների փոխարեն հավաքագրված մոտ 10 միլիոն դրամը փոխանցվեց մեր զինվորների կարիքները հոգալուն»,-ասաց Հայկուհի Մինասյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց բոլորին իրենց բազմազբաղ ժամանակը տրամադրելու և ներկա գտնվելու համար:

 «Այս սենյակում մայրս 50 տարուց ավել դասավանդել  է, 16-17 տարեկանից մեծացել է այստեղ, ես ու քույրս էլ համապատասխանաբար մեծացել ենք այս ամբիոնում, բոլորիդ տեսել ենք շատ երիտասարդ, կարծես թե ձեզ հետ միասին ենք անցել այս ճանապարհը: Ես ամեն օր բարձրանում եմ այս ամբիոն՝ համարելով, որ գալիս եմ մորս մոտ, բժշկական համալսարանին որպես մայր բուհ վերաբերում եմ բառիս բուն իմաստով»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը:

Արմեն Մուրադյանը նաև ընդգծեց, որ ուրախ ու հպարտ է, որ ԵՊԲՀ-ի հարյուր տարվա պատմության մեջ իր մայրը 60 տարին նվիրել է համալսարանին:

«Ինչ-որ չափով այդ հիշողությունը կշարունակի իր գոյատևումը այս սենյակի միջոցով, որտեղ պետք է գան սովորողները և գիտելիքներ ստանան»,-իր խոսքը եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Լիլիա Չիլինգարյանը մահացել է 2018 թվականի օգոստոսի 14-ին։ Դեկտեմբերի 12-ին բժիշկ-գիտնականը  կդառնար 77 տարեկան։

Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում