Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Ի՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան


Պետական ինստիտուտների արժեզրկման ճանապարհը

Վերլուծական

Դեռևս քարոզարշավի օրերին ակնհայտ նկատվում էին ազդակներ, որոնք չնայած գալիս էին տարբեր տեղերից, բայց վերջնարդյունքում ենթադրում էի խորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերակատարության միտումնավոր արժեզրկում: Մի կողմից Նիկոլ Փաշինյանն էր քարոզարշավի ժամանակ հայտարարում, որ սրանք նախ վարչապետի ընտրություններ են, մյուս կողմից էլ քարոզարշավին մասնակցող ուժերից որոշները, կանխազգալով իրենց ձախողումը, նշում էին, որ սա ժամանակավոր խորհրդարան է: Ընդ որում, խորհրդարանի ժամանակավոր լինելու մասին խոսում էին ոչ միայն մասնակից ուժերից որոշները, այլև «հակահեղափոխական» ճամբարի խոսափողները:

Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, խորհրդարանի կարճատևությունը գուժողների քանակը կտրուկ ավելացել է: Միաժամանակ իշխանություններն էլ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ ընդհանրապես իրենց վարքով, մասնավորապես նախընտրական ցուցակի ցանկով ցույց տվեցին, որ խորհրդարանն առավելապես դիտարկում են որպես քաղաքական թիմի ներկայացուցիչներին տեղավորելու տեղ՝ հեղափոխության հաջողության ողջ բեռը դնելով կառավարության վրա: Մի քանի անգամ անձամբ Փաշինյանն է հայտարարել պրոֆեսիոնալների կառավարություն ունենալու մասին, միաժամանակ՝ հույսի, լավատեսության և ապագայի մասին խոստումները տալով հենց կառավարության արդյունավետ աշխատանքի կոնտեքստում: Միտումնավոր է սա արվել, թե ենթագիտակցորեն, դժվար է ասել: Բայց ստացվել է այնպես, որ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը երկրում շոշափելի փոփոխությունների իրական սուբյեկտ տեսնում են գործադիրը:

Վերոնշյալից կարող ենք ենթադրել, որ Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի անկյունաքարային միավոր, այժմ ենթարկվում է համակողմանի հարվածների բոլոր ճամբարներից: Ընդ որում, ազնվության համար նշենք, որ ԱԺ–ի դերակատարության նվազեցումը նոր գործընթաց չէ, այն սկսվել է տարիներ առաջ և «բարեհաջող» կերպով հասել իր նպատակին՝ ԱԺ–ն դարձնելով կառավարության որոշումները դակող մարմին: Նախկինում պարզապես ԱԺ–ում ապահովվում էր նաև քաղաքական թեժ քննարկումների բաղադրիչը՝ օրվա ընդդիմության առկայության տեսքով: Այժմ, սակայն, նմանատիպ թեժություն ակնկալելն անհույս լավատեսություն կլինի: Հետևաբար ԱԺ–ին մնում է բավարարվել դակողի ֆունկցիաներով:

Խնդրի բարդությունն այն է, որ դե յուրե Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, ինչից պետք է հետևեր խորհրդարանի քաղաքական կշռի գերակայում գործադիրի նկատմամբ: Սակայն ի սկզբանե խորհրդարանական մոդելի անցնելը՝ կուսակցական համակարգի չկայացվածության և ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներ չունեցող կուսակցությունների պարագայում, հղի էր այն ոչ ներդաշնակ իրավիճակով, որի ականատեսն ենք հիմա: Փաստացի խորհրդարանական մոդելն այդպիսին է միայն դե յուրե: Խորհրդարանի լիազորությունները էականորեն չեն ավելացել, ավելին՝ սուպերվարչապետական լիազորությունների հաշվին այժմ ունենք խորհրդարանի հանդեպ գերակա՝ վարչապետի ու կառավարության առկայություն: 

Այս իմաստով նոր խորհրդարանն իրոք անելիքներ ունի: Բնական է, որ տնտեսական փոփոխությունների քաշող ուժը, այսպես, թե այնպես, կառավարությունն է լինելու: Բայց քաղաքական համակարգի, կառավարման մոդելի, Ընտրական օրենսգրքի վերանայման հարցերում ԱԺ–ն ունի բավական շատ անելիքներ: Մնում է միայն, որ ԱԺ–ում իշխող ուժի ներսում գտնվի այդ կամքը՝ եթե ոչ հակադրվելու կառավարությանը, եթե ոչ նրան հակակշիռ դառնալու, գոնե սեփական օրակարգն ունենալու: Այլապես թե՛ գործող մոդելը, որն ինքնին ենթադրում է խորհրդարանի ստորադասում, թե՛ իշխանության մոտեցումը և թե՛ ընդդիմադիր ճամբարում դիրքավորված ուժերի՝ խորհրդարանի ժամանակավորության մասին փաստարկները կարող են դառնալ Ազգային ժողովի՝ որպես պետական կառավարման կարևորագույն ինստիտուտի արժեզրկման գործընթացի «հաջող» շարունակությունը:

 

Հեղինակ` Լևոն Մարգարյան 

Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանԻ՞նչն է երջանկացնում ԱԽ քարտուղարին Ալիևի օգնականի հետ հանդիպումից հետո. Աբրահամյան Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան