Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ
ՔաղաքականՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները հնարավորինս շուտ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին Վանեցյանն ասաց դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում:
«Պաշտպանական ցանկացած կողմ, այսինքն` փաստաբանների խումբ կամ փաստաբան, կարող է դիմել ցանկացած մարմնի, որպեսզի ստանա այս կամ այն հարցի պատասխանը կամ որոշումն, այդ թվում` նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: ՄԻԵԴ-ն այն կառույցն է, որը կտա բոլոր հարցերի պատասխանները, և ես երևի ամենաշահագրգռված անձանցից եմ, որպեսզի որքան հնարավոր է շուտ դիմեն այդ դատարան և ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց Վանեցյանը: