Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում


Լուկաշենկոյի «փչացած ռադիոն» ու Հայաստանի լրջանալու պահը

Հասարակություն

Յուրի Խաչատուրովի հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից այդ կառույցի և դրա անդամ պետությունների ղեկավարների միջև հարուցել է քաղաքական հեռակա այնպիսի բանավեճ, որի միայն սկիզբն է տեսանելի, իսկ վերջն այդպես էլ չի երևում: Ակնհայտ է, որ բացառապես ՀԱՊԿ–ի ներքին խնդրից այն վերածվել է ավելի մասշտաբային խնդրի՝ ներառելով ԱՊՀ տարածքը իր քաղաքական տարբեր շերտերով, հասնելով ընդհուպ մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորում:

Ակնառու դերակատարներն այս հարցում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ու Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն են: Այն բանից հետո, երբ բելառուսական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուին ներկայացրեց Ադրբեջանի դեսպանին, և հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի հետ քննարկվել են ՀԱՊԿ–ի ներքին հարցեր, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կոշտ ու հասցեագրված հայտարարությամբ՝ դիմելով Բելառուսի նախագահին ու նշելով, որ պարզաբանում է պահանջելու: 

ՀԱՊԿ–ի հանդիպումը չնայած հետաձգվեց, բայց արդեն այլ ֆորմատով ԵԱՏՄ–ի վարչապետների հանդիպման ժամանակ այդպես էլ որևէ պարզաբանման մասին խոսք չգնաց: Ավելին նախքան հանդիպումը ուշագրավ իրադարձություններ եղան: Նախ որոշակի տեղեկատվական հակասություններ հայտնվեցին դաշտում, մասնավորապես այն մասին, որ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է մի դեպքում Հայաստանի խնդրանքով, մեկ այլ դեպքում Ռուսաստանի ու Պուտինի նախաձեռնությամբ: Հետո էլ Փաշինյանն ակնհայտորեն սկսեց իջեցնել սպասվելիք պարզաբանման չափաբաժինը՝ քանիցս նշելով, որ կարևորը ՀԱՊԿ–ի ներսում կառուցողական մթնոլորտն է, իսկ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական է:

Ինչևէ: Արդեն վերջին օրերին կարծես թե հանդարտված մթնոլորտը նորից թեժանում է՝ այս անգամ Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Մի դեպքում նա ներողություն  է խնդրում Փաշինյանից կոշտ արտահայտությունների համար, մեկ այլ դեպքում, օրինակ, նախատում նրան, որ Բելառուսից պարզաբանումներ պահանջելու փոխարեն պետք է Ռուսաստանից պարզաբանումներ պահանջի: Մեկ այլ դեպքում էլ խոսում է այն մասին, որ ժամանակին Սերժ Սարգսյանը մերժել է տարածքների հանձնման իրենց առաջարկը՝ այդպիսով ՀԱՊԿ ներսում ծագած սկանդալը բերելով արդեն ավելի բարդ մակարդակ: 

Փաստացի ստացվում է, որ Խաչատուրովի հետկանչով սկսված գործընթացն ընդամենը առիթ էր: Պատճառը ոչ այդքան քարտուղարի ով լինել–չլինելն է, որքան նոր իրավիճակում Հայաստանի նորընտիր իշխանությունների հետ հարաբերությունները ճշգրտելը: Լուկաշենկոյի կողմից Սերժ Սարգսյանի հիշատակումը, բնականաբար, ոչ թե ուշացած գովասանք էր Սերժ Սարգսյանի հասցեին, այլ նախապատրաստվող առաջարկ Փաշինյանին: Եվ խոսքն այստեղ միայն նույնանման առաջարկի հնչեցման մասին չէ, խոսքն ընդհանրապես ԱՊՀ կոչվող քաղաքական տիրույթում Հայաստանի դերակատարման վերաիմաստավորման մասին է:

Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ տեղեկատվական այն աղմուկը, որի ականատեսն ենք, ընդամենը շղարշում է տեղի ունեցողը, տպավորություն ստեղծում, թե գործ ունենք, օրինակ, Փաշինյան–Լուկաշենկո դրամատիկ հակամարտության հետ: Մյուս կողմից էլ Հայաստանում որոշակի շրջանակներ դիվիդենտներ են շահում, երբ ՀԱՊԿ–ում Փաշինյանը կորցնում է դիվիդենտներ: 

Մեծ հաշվով, սակայն, խնդիրը վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ Հայաստանին: Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ԱՊՀ տարածքում ստեղծել են անհրաժեշտություն ճշգրտելու որոշակի հարցեր, հաճախ նաև փորձելու որոշակի սցենարներ, որոնք նախկինում փորձվել, բայց ձախողվել են: Այս իմաստով կարևոր է հասկանալ պահի լրջությունը ու այն չկապել ո՛չ Լուկաշենկո–Փաշինյան հեռակա դեբատի, ո՛չ Խաչատուրովի հետկանչի հետ: Երկու դեպքում էլ գործ ունենք տեղեկատվական առիթների ու շղարշների հետ, որոնք թաքցնում են բուն պրոցեսը: Այս իմաստով շատ կարևոր է ի վերջո հասկանալ, որ երկրի ներսում առկա լեգիտիմությունը, հատկապես այնպիսի միջավայրում, ինչպիսիք ՀԱՊԿ–ն ու ԵԱՏՄ–ն են, չեն կարող կրել կախարդական փայտիկի դեր: Լեգիտիմությունը կարևոր, բայց ամենազոր գործոն չէ, մանավանդ մի միջավայրում, որտեղ ներկա պետություններից շատերում ընտրական պրոցեսը կրում է խիստ իմիտացիոն բնույթ: Այս միջավայրում ավելի կենսական է ուժի, ռեսուրսի չափը, քանակը, մատուցման ձևն ու մանևրելու ընդունակությունը: Շատ լավ և դուրեկան է, երբ Հայաստանի ղեկավարը կարողանում է արժանապատիվ կեցվածք դրսևորել ու հակադարձել՝ ի նպաստ Հայաստանի շահերի: Բայց պետք է հասկանալ, որ արտաքին քաղաքականության մեջ ներքինի օրենքները միշտ չէ, որ գործում են:

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան