Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»


Անմեղ թվացող իրավիճակներ, հոգեբանական ներազդեցություններ

Պաշտպանել՝ հատկապես երիտասարդներին
 
Առաջին թեման տեղեկատվահոգեբանական ազդեցություններին է վերաբերում: ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Արմեն Քինակցյանն ընդգծեց՝ նշվածն այսօրվա մարտահրավերներից մեկն է, որը դիտարկում են հասարակության և պետության տեղեկատվական անվտանգության համատեքստում: Խոսքն Ադրբեջանից և Թուրքիայից եկող տեղեկատվահոգեբանական ազդեցությունների մասին է: «Տեղեկատվահոգեբանական անվտանգությունը կարևոր է ոչ միայն պետության և հանրության մասշտաբով, այլև կոնկրետ մարդկանց, մարդկանց խմբերի մասով. խոսքը հատկապես երիտասարդության մասին է: Եվ այստեղ մենք անձի տեղեկատվական անվտանգության ապահովման, նրան վտանգավոր տեղեկատվական ներգործությունից, տարաբնույթ մանիպուլյացիաներից, ապատեղեկատվությունից, հոգեկան աշխարհի ապակողմնորոշումից զերծ պահելու կարիք ունենք: Ադրբեջանում և Թուրքիայում այդ աշխատանքը տարվում է ոչ թե պարզապես կոնկրետ լրատվամիջոցների մակարդակով, այլ դրված է պետական հիմքերի վրա: Այդ ուղղությամբ աշխատում են խոշոր ինստիտուտներ: Եվ բոլորիս խնդիրն է անել այնպես, որ մեր հանրությանը, հատկապես երիտասարդներին պաշտպանենք այդ ազդեցությունից»,–ասաց Ա. Քինակցյանը: 
 
Նա խորհուրդ տվեց. «Մշտապես ուշադրություն դարձնել յուրաքանչյուր տեղեկատվական նյութի վրա, որը գալիս է նշված երկրներից, հնարավորինս մանրակրկիտ վերլուծել, կարծիքներ փոխանակել: Սա մեր հնարավորությունների սահմաններում է, և դա պետք է պրակտիկա դարձնենք»:
 
Անցնելով մանիպուլյացիաներին՝ նա շեշտեց, որ դրանք ուղղված են ստեղծելու տեղեկատվական ներգործության մի այնպիսի վիճակ, որը կազդի մարդու վարքագծի, ցանկությունների, մտադրությունների, հարաբերությունների, հոգեկան վիճակի վրա. «Օրինակ, մինչև ապրիլյան պատերազմը նրանց կողմից մի քանի տարի շարունակ շատ ինտենսիվ կիրառվել է այդ մանիպուլյատիվ մեթոդաբանությունը: Կիրառվել է նպատակային, որպեսզի պատերազմական գործողությունների վերսկսման պահին ստեղծված լիներ մի վիճակ, որն, իրենց պատկերացմամբ, պետք է բերեր հայկական կողմի պարտությանը: Փառք Աստծո՝ դա տեղի չունեցավ, բայց դա չի նշանակում, որ այդ գործողությունները չեն շարունակվում: Կխնդրեի դրանք միշտ ուշադրության կենտրոնում պահել»:
 
«Անմեղ» թվացող իրավիճակները՝ հավաքագրման սկիզբ
 
Անցնելով հաջորդ թեմային՝ Ա. Քինակցյանը խոսեց այն մասին, թե Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ ծառայություններն ի՞նչ եղանակով են ստեղծում ծուղակներ և ինչ մեթոդաբանություն են կիրառում հավաքագրական աշխատանքներում: Օգտագործելով հոգեբանական ներազդեցության հնարավորությունները՝ մարդուն կարող են գցել այնպիսի ազդեցության տակ, որի ժամանակ նա անելանելի վիճակում կհայտնվի:
 
«Ի վերջո, նա կարող է հայտնվել մի այնպիսի վիճակում, որ ստիպված համագործակցելու համաձայնություն կտա: Կան քաղաքացիների որոշակի կատեգորիաներ, որոնք հավաքագրման համար առաջնահերթ են դիտարկվում: Առաջին հերթին ռազմական բնագավառի հետ առնչություն ունեցող, ինչպես նաև՝ պետական, ծառայողական գաղտնիքների հետ առնչություն ունեցող մարդիկ են, ոստիկանության, այլ ուժային կառույցների, կառավարության, պետական կառավարման մարմինների աշխատակազմերում աշխատողները: Խմբի մեջ են նաև լրագրողները: Առաջին պլանում զինվորականներն են, երկրորդում առավել շատ ինֆորմացիա՝ հատկապես փակ ինֆորմացիա ունեցող մարդիկ: Որքան մեծ է ինֆորմացիան, այնքան մեծ է հավանականությունը, որ անձը կհայտնվի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում»,–նշեց նա:
 
Խորհուրդներ. ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել
 
Առաջին հայացքից անմեղ թվացող իրավիճակները կարող են վերոնշյալ գործընթացի սկիզբը լինել: ԱԱԾ–ն իրական կյանքից վերցված իրավիճակներ է առանձնացրել: Օրինակ՝ Թուրքիայում հանգստի ժամանակ ևս կարող են ստեղծվել ծուղակներ:
 
«Առաջին խորհուրդը՝ պետք չէ զրույցի բռնվել այն մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում, կամ ովքեր ինչ–որ բան են խնդրում, կամ ինչ–որ բան են փորձում տալ: Դա կարող է վերածվել վեճի: Մարդը կմտածի, որ մեծ պատմության մեջ է և ինքն իրեն հարց կտա՝ ինչպե՞ս դուրս գալ դրանից: Եվ ձեզ կառաջարկեն դրանից դուրս գալու մեկ տարբերակ՝ համագործակցություն: Պետք է սովորել կտրուկ ոչ ասել: Պետք չէ վախենալ: Կտրուկ ոչ-ը, միգուցե, քաղաքավարի չլինի, բայց այն փորձված տարբերակ է՝ հետ են քաշվում: Կարող են պարզապես տալ մի բան, երբ կթվա, թե մի հուշանվեր է: Հետո կմոտենա ոստիկան ու կասի՝ սա էինք փնտրում՝ գողացված է: Շատ դեպքերում ոստիկանի համազգեստի տակ ուրիշ մարդիկ են ներկայանում, դա ընդունված ձև է հատուկ ծառայությունների համար: Պետք է հիշել նաև, որ «հաճելի» մարդկանց հետ ծանոթությունը երբեմն կարող է «մեղրային թակարդ» լինել: Այս տերմինն ուղիղ կապ ունի հատուկ ծառայությունների գործունեության հետ»,–ասաց նա՝ բերելով նախկին՝ Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայության օրինակը, որն ամենաշատն է կիրառել այս մեթոդը:
 
«Համապատասխան բազաներում պատրաստում էին աղջիկների և տղաների, նույնիսկ ինֆորմացիա կար, որ օգտագործվում էին հատուկ օծանելիքներ, որոնք ավելացնում էին նրանց նկատմամբ ձգտումը»,–ասաց նա:
 
Ա. Քինակցյանը շեշտեց, որ ոչ մի դեպքում պետք է ցույց չտալ նաև դրամապանակը.
 
 
«Իսկ եթե տեսնում եք, որ, այնուամենայնիվ, ձեզ ստիպում են որևէ իր վերցնել, ինչ–որ մի բան անել՝ բղավեք, օգնության կանչեք: Դա մի բաղադրիչ է, որը կզգաստացնի մյուս կողմին: Պետք է գիտակցել նաև, որ ոչ բոլոր երկրներում եք երաշխավորված, որ ոստիկանությունը կպաշտպանի ձեզ. առաջին տեղում կլինեն իրենց քաղաքացիները՝ անկախ նրանից, թե ինչ է եղել: Այդ դեպքում պետք է անմիջապես հյուպատոսական ծառայության ներկայացուցչին կանչել, իսկ Թուրքիայի դեպքում՝ իրենց ոստիկանապետին: Մեծ հաշվով՝ պետք է ամեն ինչ անել, որ հասկանան՝ չեք հանձնվում, սադրանքի չեք տրվում»:
 
1993–ից մինչև հիմա՝ ավելի քան 2 տասնյակ գործակալ. ե՞րբ է հնարավոր ազատվել պատասխանատվությունից
 
ԱԱԾ աշխատակիցն ընդգծեց նաև, որ զոհի պատահական ընտրություն չի լինում. «Այնպես չէ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող է հայտնվել ուշադրության կենտրոնում, թիրախային աշխատանք է տարվում, և նախօրոք որոշակի ուսումնասիրություն կա»:
 
ԱԱԾ աշխատակից, մայոր Տիգրան Դավիթավյանը ներկայացրեց նաև համացանցով նրանց կողմից իրականացվող հավաքագրման աշխատանքների մեթոդաբանությունը: Բերեց նաև օրինակներ, արդեն իսկ բացահայտված դեպքեր: 
 
Ընդհանուր առմամբ՝ 1993 թվականից մինչ օրս ձերբակալվել է 2 տասնյակից ավելի գործակալ՝ հավաքագրված ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից:
 
Այս մասին հայտնեց ԱԱԾ աշխատակիցը ու հավելեց. «Նրանց առջև եղել է խնդիր՝ հավաքել տեղեկություններ Հայաստանի ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական, ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև՝ Հայաստանի տարածքում հող նախապատրաստել՝ իրականացնելու դիվերսիոն–հետախուզական գործողություններ, մահափորձեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և այլն: Դրանք բոլորը բացահայտված են»:
 
Նա հայտնեց նաև, որ կան մարդիկ, ովքեր եկել, ներկայացել են ԱԱԾ մարմիններ ու հայտնել, որ հավաքագրվել են. «Իրենք շարունակում են հատուկ ծառայությունների հետ համագործակցությունը»:
 
Հարցին, թե տեղեկացրել և սկսել են աշխատել ձե՞զ հետ, Տ. Դավիթավյանը պատասխանեց, որ հատուկ ծառայությունների աշխատանքը նաև այդպիսի աշխատանք է ենթադրում. «Ֆիլմեր կան, կարող եք նայել, ավելի պարզ կլինի: Բավականին մեծ թվով ապատեղեկատվական ակցիաներ են իրականացվում: Դա գործունեության մի ձև է, երբ մեծ քանակությամբ ապատեղեկատվական տեղեկություններ են տրվում հակառակորդ պետություններին»:
 
Իսկ թե ինչ է սպասվում անձին, ում նկատմամբ ճնշում գործադրելով են ինֆորմացիա վերցրել, ԱԱԾ աշխատակիցը շեշտեց. «Եթե վերադառնալով՝ ներկայանում են ԱԱԾ մարմիններ և տեղեկացնում են, որ նման բան է եղել, ապա անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է»:
 
Ա. Քինակցյանն էլ լրացրեց. «Եթե որևէ արարք, այդ թվում՝ ուղղված սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ, կատարվում է ֆիզիկական կամ հոգեկան բռնության ներքո, որը թույլ չի տալիս անձին միջոցներ ձեռնարկել այդ արարքը կանխելու ուղղությամբ, ապա դա նույնպես հիմք է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»:
 
Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում