Վրաց-թուրք-ադրբեջանական գործարար համաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Բաթումում: Միջոցառումը կազմակերպում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատը և երկրի Ներդրումային գործակալությունը: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն:
Գործարար համաժողովի ընթացքում գործարարները կկարողանան ծանոթանալ երեք երկրում գոյություն ունեցող ներդրումային միջավայրին և անցկացնել երկկողմ հանդիպումներ իրենց հետաքրքրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Համաժողովին բարձր մակարդակով կներկայացվեն երեք երկրի պետական կառույցները՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարների, ինչը լրացուցիչ հնարավորություն կտա մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին անմիջական կապեր հաստատել նրանց հետ: