Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շփման գծում Ադրբեջանի ագրեսիան լավ առիթ էր մեր պոպուլիստ շատ պաշտոնյաների համար համազգեստով առաջին գծում նկարվելու և համացանցում այդ նկարները տարածելու, բայց նրանց հայրենասիրական ֆոտոսեսիան շուտ ավարտվեց, քանզի ի տարբերություն իրենց` հանրապետության նախագահը իրատես և հայրենասեր քաղաքական գործիչ է, ով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ստիպեց Ադրբեջանին վերականգնել հրադադարի ռեժիմը: Առաջին գծում կանգնած զինվորի մարտական ոգին բարձրացնելու համար վարչապետը ոչ թե պետք է գնա առաջին գիծ՝ նկարվի այդ զինվորի հետ (իմիջիայլոց, Հայոց բանակի հրամանատարը՝ Սեյրան Օհանյանը, պատերազմ հաղթած գեներալ է), այլ պետք է իր կաբինետով հնարավորինս բարեկեցիկ կյանք ապահովի սահմանին կանգնած զինվորի ընտանիքի անդամների համար:
Կարծում եմ՝ թշնամու ագրեսիայի պարագայում պոպուլիզմը կեղծ և անթույլատրելի գործիք է: